1. Գործողություն, որ պարտադիր անում եք առավոտյան արթնանալուց հետո:Առավոտյան արթնանալուց հետո անպայման մեկ գավաթ սուրճ եմ ըմպում, ստուգում եմ բոլոր mail-երս, իսկ հետո նախաճաշում եմ ու պարտադիր գնում մարզասրահ: ))
2. Ոտելիք, որը միշտ կարող է լինել ձեր սառնարանում:
Ինքս համեղ ուտել շատ եմ սիրում, բայց կան մթերքներ, որոնք չեն բացակայում իմ սառնարանից՝ թթվասեր, կաթնաշոռ, ձուկ և հավի միս:
3. Գույն, որը երբեք չի բացակայում ձեր պահարանից:
Շատ գույներ կան, որոնք նախընտրում եմ: Հիմնականում սիրում եմ վառ ու ցայտուն գույներ, սակայն կառանձնացնեմ այս 3 գույնը՝ կարմիր, սև , սպիտակ:
4. Երաժշտական կատարում, որից ձեր ականջները դեռ չեն հոգնել:
Այդպիսի գործեր շատ կան, որոնք երբեք չեն հնանում ինձ համար և երբեք չեմ հոգնի դրանցից: Richard
Bona – Kalabancoro,Martin Solveig – Jealousy,The Fugees – Fu-Gee-La (Maverick & Poldoore Remix): Այս երեք գործը երբեք ու երբեք չեն հոգնեցնի ինձ:
5. Գիրք, որը ձեր կյանքում ինչ-որ բան է փոխել:
Շատ գրքեր կան, որ սիրում եմ , բայց կա մի գիրք, որ կա ու միշտ կլինի ցանկացած քրիստոնիայի համար՝ գիրք գրքոց՝ Աստվածաշունչ:
6. Հեռուստատեսային ծրագիր, որը կստիպի ձեզ չփոխել հեռուստաալիքը:
Հաճույքով եմ դիտում ArmNews ՀԸ ՝ Առաջին ծրագիրը, Արմենիա ՀԸ՝ Բարի լուս, NatGeoWild ՀԸ մի շարք հաղորդումներ և ցանկացած որակով և ճաշակով համերգային ծրագիր:
7. Առարկա կամ գործողություն, որը կարող է նյարդայնացնել ձեզ:
Նյարդայնանում եմ, երբ ուշանում եմ ինչ -որ տեղից կամ ինչ -որ բանից: Այդ ժամանակ հիստերիա է սկսում մոտս:
8. Ինչ-որ բան, որը դուր չի գալիս ձեզ ձեր մասնագիտության մեջ:
Եթե սիրում ես քո մասնագիտությունը, եթե այն դառնում է քո ապրելաոճը, քո տեսակը, քո աշխարհը, քո էությունն, ապա չսիրել ինչ որ բան չկա: Սիրում եմ ամեն ամեն ինչ` թե վատ, թե լավ երեւույթները:
9. Խենթ արարք, որ երբևէ արել եք ձեր սիրուն հասնելու համար:
Խենթ արարքներ, որպես էդպիսին, շատ են եղել, բայց կառանձնացնեմ գիշերով սիրելիիս քնից արթնացնելն
ու բղավելը, որ սիրում եմ նրան:
10. Ի՞նչից եք վախենում
Վախենում եմ շատ լուռ ու երկերեսանի մարդկանից:
11. Եթե համացանցն ընդմիշտ անհետանա ձեր առօրյայից:
Եթե համացանցը չլիներ, ամեն բան այնքան լավ կլիներ, մարդկանց մեծամասնությունն աշխատանք կունենար, ավելի հաճախ իրական կյանքում կշփվեին միմյանց հետ, այսինքն ամեն-ամեն ինչ այլ կլիներ, բայց, ցավոք, հիմա այնպես ենք կախված համացանցից, որ նրա չլինելն ուղղակի երազանք է: Վերջում կցանկանամ ավելացնել` բարի եղեք, անկեղծ, սիրեք իրար ու ազատվեք կեղծ կոմպլեքսներից և, իհարկե, լսեք լավ երաժշտություն: Սիրում եմ ձեզ շա՜աաաատ: