+37496288287

11 ՀԱՐՑ – ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

11 հարցին պատասխանել է Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ղեկավար Սոնա Հարությունյանը

13886963_1142740319117845_3686227856117850394_n

1. Գործողություն, որ պարտադիր անում եք առավոտյան արթնանալուց հետո:

– Գնահատում եմ յուրաքանչյուր առավոտը: Շնորհակալ եմ լինում, որ ևս մեկ նոր օր ապրելու հնարավորություն ունեմ:

2. Ուտելիք, որը միշտ կարող է լինել ձեր սառնարանում:

-Իհարկե, շոկոլադ և մրգեր, հատկապես հիմա` ձմռանը: Սննդակարգիս անբաժան մասն են:

3. Գույն, որը երբեք չի բացակայում ձեր պահարանից:

-Սպիտակի և սևի համադրությունը: Դասական ոճը չի բացակայում իմ պահարանից:

4. Երաժշտական կատարում, որից ձեր ականջները դեռ չեն հոգնել:

-Շատ կատարումներ կան, գիտե՞ք, դժվար է մեկն առանձնացնել, սակայն դասական երաժշտությունն առաջատար է միշտ և կայուն տեղ ունի իմ կյանքում: Ակամայից հիշեցի Ա.Բաբաջանյանի «Էլեգիա»-ն, «Հումորեսկ»-ը, Շոպենի «Նոկտյուրն»-ը տարիներ առաջ իմ կատարմամբ, որոնք ինձ ոգեշնչել են և նոր զգացողություններ արթնացրել:

5. Գիրք, որը ձեր կյանքում ինչ-որ բան է փոխել:

-Գրքե՜ր… Ընտանիքս է սերմանել սերն ընթերցանության հանդեպ, ես տեսել եմ բազմաթիվ գրքեր և վերաբերմունք գրքի նկատմամբ: Ցանկացած գրքից փորձել եմ նոր բան վերցնել, և հատկապես մասնագիտական գրականությունից:

6. Հեռուստատեսային ծրագիր, որը կստիպի ձեզ չփոխել հեռուստաալիքը:

-Հեռուստատեսային ծրագրի ընտրությունը կախված է տրամադրությունից և տրամադրվածությունից` մուլտֆիլմից մինչև խոր հոգեբանական ֆիլմեր, ֆուտբոլից մինչև նորաձևություն …

7. Առարկա կամ գործողություն, որը կարող է նյարդայնացնել ձեզ:

-Շատ դեպքերում իմ հանգստությունն ու համբերատարությունն է ուրիշներին նյարդայնացնում: Հուսամ, որ սթրեսակայունությունս կայուն ուղեկիցս կլինի:

8. Ինչ-որ բան, որը դուր չի գալիս ձեզ ձեր մասնագիտության մեջ:

-Մասնագիտությունս իդեալական է, և տարիների հետ էլ ավելի եմ սիրում ու ներդաշնակվում իր հետ:

9. Խենթ արարք, որ երբևէ արել եք ձեր սիրուն հասնելու համար:

-Խենթ արարք պատրաստ եմ անել սիրուն հասնելու համար: Սերը կյանքի և երջանկության ֆունդամենտն է:

10. Ի՞նչից եք վախենում :

-Առհասարակ, կենսագործունեությանս խանգարող վախեր չունեմ:

11. Եթե համացանցն ընդմիշտ անհետանա ձեր առօրյայից:

-Միայն թե կյանքը չանհետանա՜…

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...