11 հարցին պատասխանել է WNews.am կայքի հիմնադիր Լուսինե Հովհաննիսյանը
1. Գործողություն, որ պարտադիր անում եք առավոտյան արթնանալուց հետո:
-Առաջինը պարտադիր մեկ բաժակ ջուր եմ խմում։
2. Ոտելիք, որը միշտ կարող է լինել ձեր սառնարանում:
-Հետեւում եմ սննդակարգիս, շատ մրգեր ու բանջարեղեն եմ օգտագործում։ Խնձորն ու գազարն ինձնից անպակաս են)))
3. Գույն, որը երբեք չի բացակայում ձեր պահարանից:
-Զգեստապահարանումս բոլոր գույներն առկա են, այս սեզոն գերակշում է բաց մոխրագույնը։
4. Երաժշտական կատարում, որից ձեր ականջները դեռ չեն հոգնել:
-Երբեք չեմ հոգնի լսել Amy Winehouse-ի կատարումները։
5. Գիրք, որը ձեր կյանքում ինչ-որ բան է փոխել:
-Ընդհանրապես, բոլոր գրքերն էլ իրենց հետքը թողնում են աշխարհայացքի ձեւավորման վրա, այնուամենայնիվ կառանձնացնեմ Նիլ Դոնալդ Ուոլշի «Беседы с Богом» գիրքը։
6. Հեռուստատեսային ծրագիր, որը կստիպի ձեզ չփոխել հեռուստաալիքը:
-Հեռուստացույց շաաաատ հազվադեպ եմ դիտում, եթե այնուամենայնիվ միացնում եմ հեռուստացույցը, կանգ եմ առնում Discovery-ի վրա։
7. Առարկա կամ գործողություն, որը կարող է նյարդայնացնել ձեզ:
-Նյարդայնանում եմ դանդաղաշարժությունից, նաեւ երբ հանդիպումից ուշանում են։
8. Ինչ-որ բան, որը դուր չի գալիս ձեզ ձեր մասնագիտության մեջ:
-Ինձ երջանիկ եմ համարում, քանի որ պաշտում եմ աշխատանքս։
9. Խենթ արարք, որ երբևէ արել եք ձեր սիրուն հասնելու համար:
-Չեմ արել)))
10. Ի՞նչից եք վախենում
-Որպես ֆոբիա կնշեմ կենդանիների հանդեպ վախը. դիսկոմֆորտ եմ ապրում, երբ ինձ դիպչում են։
11. Եթե համացանցն ընդմիշտ անհետանա ձեր առօրյայից:
-Աշխատանքս կապված է հենց համացանցի հետ, ստիպված կլինեմ հրաժարվել սեփական գործից ու այլ աշխատանքի անցնել։