11 ՀԱՐՑԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՀԱՂՈՐԴԱՎԱՐ ԱՐՏԱՎԱԶԴ ԱՄԻՐՅԱՆԸ
1. Գործողություն, որ պարտադիր անում եք առավոտյան արթնանալուց հետո:
1. Առավոտյան անմիջապես արթնանալուց հետո շտապում եմ պատրաստել առավոտյան սուրճս, հետո արդեն լոգանք ու որից հետո էլ նախապատրաստվում եմ առավոտյան եթերին: Նորությունների փնտրտուք, օրվա ծրագրի կազմում և այլն:
2. Ոտելիք, որը միշտ կարող է լինել ձեր սառնարանում:
Շատ ուտելիքներ կան, որ պարտադիր պետք է լինի սառնարանում, բայց կարծում եմ առաջնահերթ մրգի տեսականին, մեղրը և ձուն:
3. Գույն, որը երբեք չի բացակայում ձեր պահարանից:
Իմ հագուստները շատ տարբեր են ու բազմերանգ՝ կախված օրվա տրամադրությունից և հանդիպումներից: Բայց առավել շատ գերակշռում է սևն ու սպիտակը:
4. Երաժշտական կատարում, որից ձեր ականջները դեռ չեն հոգնել:
Տիգրան Մանսուրյան, Առնո Բաբաջանյան, Կոնստանտին Օրբելյան, Ռոբերտ Ամիրխանյան, Ռուբեն Հախվերդյան, Ռուբեն Մաթևոսյան… Նրանց ցանկացած ստեղծագործություն:
5. Գիրք, որը ձեր կյանքում ինչ-որ բան է փոխել:
Խենթ,Վան Գոգի կյանքը, և ,առհասարակ , մարդկային կյանքին առնչվող ցանկացած գիրք:
6. Հեռուստատեսային ծրագիր, որը կստիպի ձեզ չփոխել հեռուստաալիքը:
Շատ սիրում եմ ամերիկյան Էլլեն Շոուն, բավական հետաքրքիր նախագիծ է, Ռուսական հեռուստանախագծերից՝ Comedy Club և Вечерний Ургант:
7. Առարկա կամ գործողություն, որը կարող է նյարդայնացնել ձեզ:
Ինձ շատ նյարդայնացնում է դիմացինիս կողմից բջջային հեռախոսի հետ կապվածությունը և անընդմեջ հեռախոսի մեջ գտնվելը:
8. Ինչ-որ բան, որը դուր չի գալիս ձեզ ձեր մասնագիտության մեջ:
Իմ մասնագիտության մեջ ինձ ամեն բան դուր է գալիս: Չկա էդպիսի մի բան, որ դուր չգա: Կարծում եմ յուրաքանչյուր մարդ իր մասնագիտության մեջ պետք է ստեղծի իր համար սիրելի միջավայրը:
9. Խենթ արարք, որ երբևէ արել եք ձեր սիրուն հասնելու համար:
Ես այդքան էլ խենթությունների սիրահար չեմ, նման հարցերում առավել ռեալիստ եմ ու վստահ իմ ուժերի վրա։ Երևի հենց դա է պատճառը, որ խենթությունների չեմ դիմել: Սիրուն հասնելու համար ամենամեծ խենթությունը Քեզ՝ ինչպես որ կաս, դրսևորելն է:
10. Ի՞նչից եք վախենում
Վախենում եմ ժամանակից, արագ անցնող ու գնացող ժամանակից, որի ընթացքում պետք է հասցնես հնարավորինս բարի գործեր կատարել՝ արժանի անուն թողնելու համար:
11. Եթե համացանցն ընդմիշտ անհետանա ձեր առօրյայից:
Եթե համացանցն ընդմիշտ հեռանա առհասարակ մեր կյանքից բավական դժվար կլինի: Մեր օրերում համացանցը, ոչ միայն շփման տարբերակ է, այլև աշխատելու միջոց և հանրությանն առավել մատչելի կերպով քո կատարած աշխատանքը մատուցելու միջոց, որով էլ շատ շատերը ապրուստ են հայթհայթում: Բայց կարծում եմ մի որոշ ժամանակով համացանցի բացակայությունը մեր կյանքից կստիպի մեզ լինել առավել էմոցիոնալ, առավել անկեղծ ու առավել հասանելի մեր հարազատների համար։