11 հարցին պատասխանել է երգչուհի Աստղիկ Սաֆարյանը
– Գործողություն, որ պարտադիր անում եք առավոտյան արթնանալուց հետո:
-Առավոտյան արթնանալուց հետո սուրճ եմ ըմպում))). սուրճի հետ մեկտեղ փորձում եմ կազմել օրվա գրաֆիկս: Անուշուշտ, չեմ մոռաում հետևել օրվա նորություններին:
-Ոտելիք, որը միշտ կարող է լինել Ձեր սառնարանում:
-Չնայած «պաշտոնապես» բուսակեր չեմ))), սակայն դրանք բանջարեղեններն են: Ես բանաջարեղենների մեծ սիրահար եմ: Սառնարանումս անպակաս է կիտրոնը: Դա այն է, ինչին միշտ կհանդիպեք իմ սառանարում:
– Գույն, որը երբեք չի բացակայում Ձեր պահարանից:
-Սև. Իմ կարծիքով դա այն գույնն է, որը պետք է լինի յուրաքանչյուրի զգեստապահարանում: Դա «պարտադիրներից» է:
– Երաժշտական կատարում, որից Ձեր ականջները դեռ չեն հոգնել:
-Դրանք “Gust of wind” – Pharrell Williams և “Yellow” – COLDPLAY և այդպես շարունակ ստեղծագործություններն են))):
– Գիրք, որը Ձեր կյանքում ինչ-որ բան է փոխել:
-Հատուկ չեմ ցանկանում որևէ մեկն առանձնացնել, որովհետեև ավելի շատ պոեզիայի սիրահար եմ: Սակայն պետք է խոստովանեմ, որ հենց այդ բանաստեղծություններից շատերն իմ ներսում կարողացել են արմատական փոփոխություններ անել և մղել են ինձ նոր ստեղծագործական պոռթկումների: Դրանց շնորհիվ ես գրել եմ իմ երգերի համար խոսքեր:
– Հեռուստատեսային ծրագիր, որը կստիպի Ձեզ չփոխել հեռուստաալիքը:
-Հեռուստացույց հաճախ չեմ դիտում: Այդ պատճառով կդժվարանամ հիմա մատնանշել որևևէ հաղորդում: Սակայն, ես շատ հաճախ հետևում եմ “The Ellen Show” հեռուստաշոուին:
-Առարկա կամ գործողություն, որը կարող է նյարդայնացնել Ձեզ:
-Ինձ կարող է նյարդայնացնել այն , որ երբեմն չեմ հասցնում որևէ բան: Իսկ առավել բարկանում եմ, երբ գիտեմ, որ այդ չհասցնելուս հետ մեկտեղ, ինձ նաև սպասում են: Դա ուղակի ԱՆԱՏԱՆԵԼԻ Է))):
– Ինչ-որ բան, որը դուր չի գալիս Ձեզ Ձեր մասնագիտության մեջ:
-Գիտեք, երբ սիրում ես աշխատանքդ և մասնագիտությունդ, ապա ամեն բան լավ է թվում և նվիրվում ես անմնացորդ, ամբողջությամբ: Եվ երբ այն դառնում է առաջնային և կարևորագույն մասնիկը կյանքիդ, դրա արդյունքում վատնում ես ամբողջ ժամանակդ, էներգիադ, ուշադրությունդ, իսկ դրա հետևանքով տուժում են անձնական շատ հարցեր: Նույնիսկ ինքդ քեզ հետ մնալու, մտածելու, լսելու կարողություն չի մնում: Հաճախ ես տխուր լինում, որը շփոթում ես հոգնածության հետ և չես էլ կարողանում ինքդ քեզ հարցնել, թե ի՞նչու ես տխուր: Դրան վերագրում ես, որ հոգնած ես ու վերջ, հաջորդ օրն արթնանում ես և կյանքը շարունակվում է նույն հունով: Ահա այդպես էլ անցնում է ժամանակդ:
– Խենթ արարք, որ երբևէ արել եք Ձեր սիրուն հասնելու համար:
-Սխալ կլիներ ասել «Սիրուն հասնելու համար», ավելի շատ կասեմ «սիրուց դրդված» արարք, հնարավոր, որ ինձ թույլ տամ:
– Ի՞նչից եք վախենում:
-Որպես ֆոբիա` դրանք օձերն են, իսկ առհասարակ` վախենում եմ կորցնել ինձ հարազատ, սիրելի մարդկանց: Խոսքը ֆիզիկական կորստի մասին է, որովհետև հոգեպես բոլոր կորուստները հաղթահարելի են ինձ համար:
-Եթե համացանցն ընդմիշտ անհետանար Ձեր առօրյայից:
-Գիտեք, դժվար է ասել, որովհետև դա ունի իր և լավ, և վատ կողմերը: Իհարկե, դժվար կլինի առանց համացանցի, ինֆորմացիայի արագ հասանելիության իմաստով, բայց, մյուս կողմից, ՀԻԱՆԱԼԻ կլինի, որովհետև առանց համացանցի կյանքն այսքան արագ չի ընթանա և կյանքի ռիթմը մի փոքր կդանդաղի: Սակայն, դա ևս կունենա իր բացասական կողմը, այդ ժամանակ մենք ստիպված կլինենք շատ բաների վրա ավելորդ ու լրացուցիչ ժամանակ վատնել: Իսկ կյանքում ամենաթանկ բանը ԺԱՄԱՆԱԿՆ Է: Այնպես որ, համցանացը այսօր շատ է օգնում մեզ խնայելու այդ թանկ ժամանակը: