11 Հարցին պատասխանել է երգիչ Mister X-ը:
-Գործողություն, որ պարտադիր անում եք առավոտյան արթնանալուց հետո:
– Առավոտյան արթնանալուց հետո առաջին հերթին սև դառը սուրճ և նարնջի քամած հյութ եմ խմում:
– Ուտելիք, որը միշտ կարող է լինել ձեր սառնարանում:
-Աղցաններ, լոլիկ և վարունգ:
– Գույն, որը երբեք չի բացակայում ձեր պահարանից:
-Ճերմակը:
– Երաժշտական կատարում, որից ձեր ականջները դեռ չեն հոգնել:
– Clair de lune ( Debussy )
– Գիրք, որը ձեր կյանքում ինչ-որ բան է փոխել:
-«Խրատի թանգարան»
– Հեռուստատեսային ծրագիր, որը կստիպի ձեզ չփոխել հեռուստաալիքը:
-Լուրերի թղարկումները կամ ֆուտբոլի առաջնությունները:
– Առարկա կամ գործողություն, որը կարող է նյարդայնացնել ձեզ:
-Ստելը:
– Ինչ-որ բան, որը դուր չի գալիս ձեզ ձեր մասնագիտության մեջ:
– Այն, որ չես կարողանում այլ բաներին ժամանակ հատկացնել:
– Խենթ արարք, որ երբևէ արել եք ձեր սիրուն հասնելու համար:
-Կյանքում առաջին անգամ ձի հեծնել:
– Ի՞նչից եք վախենում:
-Այս պահին կդժվարանամ ասել, բայց փոքր ժամանակ վախենում էի այլմոլորակայիններից:
-Եթե համացանցն ընդմիշտ անհետանա ձեր առօրյայից:
-Ժամանակ կլինի զբաղվել ընթերցանությամբ և կարդալ հետաքրքիր գրքեր: