+37496288287

11 ՀԱՐՑ – ՍԵՐԳԵՅ ՍԱՐԳՍՅԱՆ

1491692_10152424959340786_6214569865114313739_n
11 հարցին պատասխանել է հաղորդավար Սերգեյ Սարգսյանը
1. Գործողություն, որ պարտադիր անում եք առավոտյան արթնանալուց հետո:
 
 – Մտնում եմ Թվիթեր, ստուգում եմ Դոնալդ Թրամփի վերջին գրությունները։
 
2. Ոտելիք, որը միշտ կարող է լինել ձեր սառնարանում:
 
-Կաթ։
 
3. Գույն, որը երբեք չի բացակայում ձեր պահարանից:
 
-Եթե մինչև վերջ անկեղծ լինենք, ապա պետք է նշել, որ չհասկացա ինչ ուղղությամբ ա մեզ տանում այս հարցը։ Ամեն դեպքում՝ եթե գույն, ապա կարմիր։
 
4. Երաժշտական կատարում, որից ձեր ականջները դեռ չեն հոգնել:
 
-Պոտապ և Նաստյա դուտեի ՛Գարուն՛ երգը իր կլիպով հանդերձ։
 
5. Գիրք, որը ձեր կյանքում ինչ-որ բան է փոխել:
 
-Origins of species; Charles Darwin.
 
6. Հեռուստատեսային ծրագիր, որը կստիպի ձեզ չփոխել հեռուստաալիքը:
 
-ArmComedy, ուղղակի չեմ կարողանում պոկվել դրանից։
 
7. Առարկա կամ գործողություն, որը կարող է նյարդայնացնել ձեզ:
 
-Երկու մետր շառավիղում գտնվող մարդկանց խնձոր ուտելը։
 
8. Ինչ-որ բան, որը դուր չի գալիս ձեզ ձեր մասնագիտության մեջ:
 
-Լույս դնելու և ձայնը ստուգելու գործընթացը ուղղակի անտանելի ա։
 
9. Խենթ արարք, որ երբևէ արել եք ձեր սիրուն հասնելու համար:
 
-Ոչ մի խենթ արարք չեմ արել։
 
10. Ի՞նչից եք վախենում:
 
-Սխալ հասկացվելուց։
 
11. Եթե համացանցն ընդմիշտ անհետանա ձեր առօրյայից:
 
-Կսկսեմ վարել օրագիր։

Similar Articles

Most Popular

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԹՐԱՅՔԲՈԼ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Վերին անտառային 144/3 հասցում պաշտոնապես բացվեց HOTPUBG սրահը, որը ներկայացնում է Սթրայքբոլ  համաշխարհային ճանաչում ունեցող ռազմական-սպորտային խաղը: Պաշտանական բացմանը մեզ էր սպասվում մի շարք անակնկալներ,...

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...