11 հարցին պատասխանել է դերասան Ռաֆայել Յերանոսյանը
1. Գործողություն, որ պարտադիր անում եք առավոտյան արթնանալուց հետո:
– Ինչպես բոլորը, այնպես էլ ես …. ))))
2. Ոտելիք, որը միշտ կարող է լինել ձեր սառնարանում:
-Մածուն
3. Գույն, որը երբեք չի բացակայում ձեր պահարանից:
-Սև
4. Երաժշտական կատարում, որից ձեր ականջները դեռ չեն հոգնել:
-Michael Jackson-ի ցանկացած կատարում
5. Գիրք, որը ձեր կյանքում ինչ-որ բան է փոխել:
Կոմս մոնտե քրիստո, քանի որ այդ ժամանակաշրջանից հետո հասկացա, որ պետք է հարստանամ
6. Հեռուստատեսային ծրագիր, որը կստիպի ձեզ չփոխել հեռուստաալիքը:
Ես իմ հեռուստացույցը վաճառել եմ, քանի որ չեմ նայում TV
7. Առարկա կամ գործողություն, որը կարող է նյարդայնացնել ձեզ:
– Ամեն ինչի արհեստականը
8. Ինչ-որ բան, որը դուր չի գալիս ձեզ ձեր մասնագիտության մեջ:
-Այն , որ Մեր մասնագիտության մեջ բոլորն իրենց դերասան են զգում
9. Խենթ արարք, որ երբևէ արել եք ձեր սիրուն հասնելու համար:
-Այդ խենթությունները մշտական են, քանի որ խենթ արարքներ շատ եմ սիրում
10. Ի՞նչից եք վախենում
– Վատ լուր լսելուց
11. Եթե համացանցն ընդմիշտ անհետանա ձեր առօրյայից:
–Ես կցանկանայի, որ համացանցը վերանար, չնայած, որ հիմա այն բոլորիս անբաժանելի մասնիկն է, բայց, ավելի լավ կլիներ, եթե չլիներ: