+37496288287

11 ՀԱՐՑ – ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ

11 հարցին պատասխանել է բլոգեր Էդգար Խաչատրյանը:

1. Գործողություն, որ պարտադիր անում եք առավոտյան արթնանալուց հետո:

1. Վեր եմ կենում իմ այդքան սիրելի մահճակալից ու պարտադիր բաղնիք, նախաճաշ, բայց ամենակարևորը՝ պոզիտիվ ժպիտ:

2. Ոտելիք, որը միշտ կարող է լինել ձեր սառնարանում:

Հերկուլես,  առավոտվա իմ ընկերը:

Գույն, որը երբեք չի բացակայում ձեր պահարանից:

 Մանուշակագույն գույներից ամենա ամենան:

4. Երաժշտական կատարում, որից ձեր ականջները դեռ չեն հոգնել:

 Այդպիսի կատարումներ շատ կան: Ես լսում եմ ամենատարբեր ոճի կատարումներ, բայց վերջերս շատ եմ լսում Ննեկայի կատարումները:

5. Գիրք, որը ձեր կյանքում ինչ-որ բան է փոխել:

 Յուրաքանչյուր գիրք, իր հետքն է թողում աշխարահայացքիս վրա, առանձնացնել չեմ կարող, եթե գիրքը կարդում ես ու ոչինչ չի թողնում այն քեզ, ուրեմն սխալ ես կարդացել, նորից սկսել է պետք:

6. Հեռուստատեսային ծրագիր, որը կստիպի ձեզ չփոխել հեռուստաալիքը:

6. Հեռուստացույց վաղուց չեմ նայում, բայց եթե միացնում էլ եմ, ինչպես շատերը այնպես էլ ես Դիսքավրին եմ նախընտրում, իսկ եթե կարելի է գովազդը հաղորդում համարել, ապա գովազդների ժամանակ Դիսքավրիի մեկ այլ ալիք եմ փոխում ու երբեմն մոռանում եմ, որ ես այլ հաղորդում էի նայում:)

7. Առարկա կամ գործողություն, որը կարող է նյարդայնացնել ձեզ:

 Ժամացույցը, իր անդադար աշխատանքով: Տանը՝ իմ սենյակում և ինձ լսելի վայրերում ժամացույց չկա:

8. Ինչ-որ բան, որը դուր չի գալիս ձեզ ձեր մասնագիտության մեջ:

 Չեմ տեսնում այդպիսի բան, որովհետև ես եմ իմ մասնագիտությունն արարողը, եթե ինչ-որ բան նյարդայնացնի, ուրեմն ես եմ սխալ եղել: Այսինքն՝ ես ինքս ինձ պետք է նյարդայնացնեմ:

9. Խենթ արարք, որ երբևէ արել եք ձեր սիրուն հասնելու համար:

Նվիրել եմ սերս, ու առհասարակ, սիրուն հասնելու համար խենթություն անելը չեմ հասկացել, խենթություն պետք է միասին անել:

10. Ի՞նչից եք վախենում:

Նյութապաշտությունից:

11. Եթե համացանցն ընդմիշտ անհետանա ձեր առօրյայից:

Համացանցն ինձ չի խանգարում, ասեմ ավելին, ծանոթացել եմ Ձեզ պես հետաքրքիր անձնավորության հետ: Մարդը հարմարվում է ամեն ինչի գոյությանը և ամեն ինչի բացակայությանը: Չեմ կարող հստակ պատասխանել այդ հարցին, որովհետև ունեմ հնարավորություն, վերացնելու այն իմ կյանքից, իսկ եթե չեմ արել, ուրեմն դեռ պետք է:

Similar Articles

Most Popular

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...

ԲԱԲԱՅԱՆ 12 ՀԱՍՑԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ՇԱՄՍ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Օրերս, Բաբայան 12 հասցեում վերաբացվեց Շամս ստոմատոլոգիական կենտրոնը, որը ներկայացնում է ստոմոտոլոգիական բոլոր  ծառայությունները: Հիմնադիր-տնօրեն, կլինիկայի ղեկավար, բժիշկ, ստոմատոլոգ Սարգիս Շամոյանին շնորհավորելու էին եկել...

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՐԳՉՈՒՀԻ ԱՍՏՂԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ «ԴՈՒ ՈՒԺԵՂ ԵՍ» ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԻ ՓԱԿ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Ապրիլի 18-ին Երևանի Best Western Plus - Congress հյուրանոցում տեղի ունեցավ երգչուհի Աստղիկ Սաֆարյանի թվով 4րդ «Դու Ուժեղ ես» խորագրով հերթական ձայնասկավառակի փակ շնորհանդեսը...