11 հարցին պատասխանել է հեղինակ-լրագրող, կինոգետ Դիանա Մարտիրոսյանը
Գործողություն, որ պարտադիր անում եք առավոտյան արթնանալուց հետո:
Ձեռքով շոշափում, վերցնում և կրում եմ ակնոցս:
2. Ոտելիք, որը միշտ կարող է լինել ձեր սառնարանում:
Շոկոլադ կամ շոկոլադից պատրաստված այլ մթերք, որն ունի սառնարանում պահպանվելու կարիք:
3. Գույն, որը երբեք չի բացակայում ձեր պահարանից:
Կապույտ:
4. Երաժշտական կատարում, որից ձեր ականջները դեռ չեն հոգնել:
Այս պահին մտքիս եկավ House Of The Rising Sun-ը:
5. Գիրք, որը ձեր կյանքում ինչ-որ բան է փոխել:
Կարծում եմ, որ բոլոր արժեքավոր գրքերն էլ միանշանակ ինչ-որ բան փոխում են ընթերցողի գիտակցության մեջ:
6. Հեռուստատեսային ծրագիր, որը կստիպի ձեզ չփոխել հեռուստաալիքը:
Եթե հենց հեռուստածրագիր՝ երևի թե Discovery Travel & Living-ի ինչ-որ նախագիծ:
7. Առարկա կամ գործողություն, որը կարող է նյարդայնացնել ձեզ:
Գործողություններից՝ դանդաղաշարջությունը, առարկաներից երբեմն ոսկին և ոսկեգույնը:
8. Ինչ-որ բան, որը դուր չի գալիս ձեզ ձեր մասնագիտության մեջ:
Սա ծավալուն քննարկման թեմա է:
9. Խենթ արարք, որ երբևէ արել եք ձեր սիրուն հասնելու համար:
Չեմ կարծում, որ դեռ վերապրել եմ իսկական սիրո զգացողությունը:
10. Ի՞նչից եք վախենում
Հորոր մշակույթի ցանկացած երևույթից՝ ծաղրածուներ, մթություն, ամայի տարածք:
11. Եթե համացանցն ընդմիշտ անհետանա ձեր առօրյայից:
Ստիպված կլինեմ գնել շատ ու շատ գեղարվեստական գրքեր, հանրագիտարաններ, ամսագրեր և ֆիլմերի dvd սկավառակներ: մի ձև պետք է փոխարինել գուգլը: