11 հարցին պատասխանել է կոմպոզիտոր, երաժշտական ձևավորող, հանճարեղ ՄԱՐԴ Արա Թորոսյանը
1. Գործողություն, որ պարտադիր անում եք առավոտյան արթնանալուց հետո:
– Քաջ գիտակցված գործողություն…
2. Ոտելիք, որը միշտ կարող է լինել ձեր սառնարանում:
– Մածուն, թփով տոլմա
3. Գույն, որը երբեք չի բացակայում ձեր պահարանից:
– Բացի կարմիրից
4. Երաժշտական կատարում, որից ձեր ականջները դեռ չեն հոգնել:
– Bolero – Maurice Ravel
5. Գիրք, որը ձեր կյանքում ինչ-որ բան է փոխել:
– Ֆրանսուա Ռաբլե – Գարգանտյուա և Պանտագրյուել
6. Հեռուստատեսային ծրագիր, որը կստիպի ձեզ չփոխել հեռուստաալիքը:
– “Из чего это сделано”
7. Առարկա կամ գործողություն, որը կարող է նյարդայնացնել ձեզ:
– Ոչ թույլատրելի վայրով անցնելը
8. Ինչ-որ բան, որը դուր չի գալիս ձեզ ձեր մասնագիտության մեջ:
– Հնարավորությունների բազմազանությունը
9. Խենթ արարք, որ երբևէ արել եք ձեր սիրուն հասնելու համար:
– Ինքնասպանության փորձ եմ ձևացրել
10. Ի՞նչից եք վախենում
– օձից, բարձրությունից, ինքնաթիռից
11. Եթե համացանցն ընդմիշտ անհետանա ձեր առօրյայից
– Ամեն ինչ ավելի լավ կլինի…