11 Հարցին պատասխանել է երգչուհի Անուշիկ Ալավերդյանը
1. Գործողություն, որ պարտադիր անում եք առավոտյան արթնանալուց հետո:
Փոքրիկիս համար նախաճաշ եմ պատրաստում:
2. Ոտելիք, որը միշտ կարող է լինել ձեր սառնարանում:
Քաղցրավենիք:
3. Գույն, որը երբեք չի բացակայում ձեր պահարանից:
Կանաչ և սև:
4. Երաժշտական կատարում, որից ձեր ականջները դեռ չեն հոգնել:
When Loves Come to Town – Herbie Hancock feat. Jonny Lang & Joss Stone
5. Գիրք, որը ձեր կյանքում ինչ-որ բան է փոխել:
Դեռ ընթացքի մեջ է) Карнеги
6. Հեռուստատեսային ծրագիր, որը կստիպի ձեզ չփոխել հեռուստաալիքը:
Միայն լավ ֆիլմը:
7. Առարկա կամ գործողություն, որը կարող է նյարդայնացնել ձեզ:
Խնձոր,գազար և այլ նմանատիպ խրթխրթացող ուտելիքներ,երբ լռության մեջ կողքիս ուտում են ))
8. Ինչ-որ բան, որը դուր չի գալիս ձեզ ձեր մասնագիտության մեջ:
Երբ շատ մեծ բարձունքների հասնելու համար պարզապես պետք է գնաս քո երկրից:
9. Խենթ արարք, որ երբևէ արել եք ձեր սիրուն հասնելու համար:
Այո արել եմ,բայց դա չի բարցրաձայնվում: ))))
10. Ի՞նչից եք վախենում
Մթությունից, առնետներից, վտանգից,մահից:
11. Եթե համացանցն ընդմիշտ անհետանա ձեր առօրյայից:
Անկեղծ,դեռ պատրաստ չեմ,բայց երբեմն ցանկանում եմ նման բան լինի բոլորի մոտ: