LR
HEALTH & BEAUTY
Յուրաքանչյուր մարդ՝ լինի կին, թե տղամարդ, պետք է գնահատի իրեն, զբաղվի իր խնամքով ու գեղեցկությամբ: Եկեք համաձայնենք, որ 21-րդ դարում լավ մաշկ ու խնամված տեսք ունենալու համար բժիշկներն ու գիտնականները ջանք չեն խնայում՝ ստեղծելու խնամքին ու առողջությանը վերաբերող միջոցներ:
Այսպես, 30 և ավել տարի առաջ ստեղծվեց LR HEALTH & BEAUTY ընկերությունը, որը միտված է միայն ու միայն բնական հումքով ստեղծված միջոցների օգնությամբ հոգ տանել մարդու առողջությանը և խնամքին:
LR HEALTH & BEAUTY ընկերությունն աշխարհում համագործակցում է տարբեր մարդկանց և կազմակերպությունների հետ, որոնց օգնությամբ էլ հենց ճանաչվում է ընկերությունը: Այսպես, Հայաստանում LR HEALTH & BEAUTY ընկերության հետ համագործակցում է նաև Քրիստինա Գասպարյանը, ում հետ և խոսեցի այս ընկերության ստեղծման, նրա հետ համագործակցելու և իրականացվող հիմնական գործառույթների մասին:
– Ողջույն Քրիստինա, մի փոքր կպատմե՞ք Ձեր մասին. ո՞վ եք մասնագիտությամբ և աշխատանքային ի՞նչ փորձ ունեք:
– Ողջույն, մասնագիտությամբ տնտեսագետ եմ և 2006թ.-ից առայսօր աշխատում եմ բժշկական հաստատությունում՝ որպես տնտեսական մասի համակարգող:
– Արդեն 30 և ավել տարի է, ինչ LR HEALTH & BEAUTY ընկերության ապրանքանիշերը ճանաչված և սիրված են մոտ 130 տարբեր երկրում. կպատմե՞ք, թե երբ որոշեցիք Հայաստանում համագործակցել LR ընկերության հետ:
-Ես ունեի անձնական բիզնես և 2015 թ-ին ծանոթներիցս մեկը առաջարկեց համագործակցել LR HEALTH & BEAUTY ընկերության հետ: Սկսեցի իմ առաջին քայլը. նախ ծանոթացա նշված ընկերության ապրանքանիշերին, քանի որ ինքս մեծ սիրահար եմ որակյալ ապրանքների և, օգտագործելուց հետո, սիրեցի և գնահատեցի վերը նշված ընկերության արտադրանքը: Հետագայում, ուսումնասիրելով ընկերության առաջատար լինելու կարգավիճակը եվրոպական շուկայում, սկսեցի ավելի լուրջ համագործակցել ընկերության հետ:
– Ի՞նչ գործառույթներ է իրականացնում LR HEALTH & BEAUTY ընկերությունը և ո՞րն է նրա հիմնական նպատակը:
-Սպառողին տրամադրել առանց քիմիական հավելումների արտադրանք և մշտապես պահել ապրանքանիշի բարձր որակը: Ընկերության հիմնական նպատակն է նաև ,որ յուրաքանչյուր ոք՝ առանց տարիքային սահմանափակումների և առանց ներդրման, կարող է զարգացնել բիզնես՝ տնօրինելով իր ժամանակն ու եկամուտը:
-Վստահ եմ, որ շատերն արդեն իսկ հետաքրքրված են LR HEALTH & BEAUTY ընկերությամբ. ի՞նչպես կարող են ձեռք բերել խնամքի և առողջության միջոցները:
-Այո, Հայաստանում արդեն հազարավոր մարդիկ գնահատում և օգտվում են LR HEALTH & BEAUTY ընկերության արտադրանքից, իսկ ինչ վերաբերում է ձեռք բերելուն, ապա, յուրաքանչյուր ոք, կարող է կապնվել ինձ հետ՝ 095557090 հեռախոսահամարով, նշեմ նաև, որ կարող են օգտվել նաև արտոնյալ պայմաններից:
-Ո՞րն է LR ընկերության գործընկեր դառնալու անհրաժեշտությունը և ի՞նչ կտա դա սպառողին:
-Առաջինը նրա համար , որ օգտվելով LR HEALTH & BEAUTY ընկերությունից, դուք ունեք հնարավորություն ստեղծել սեփական բիզնեսը և մշտապես ունենալ առողջ, գեղեցիկ և խնամված տեսք:
-Իսկ ի՞նչ հաջողությունների եք հասել դուք՝ այս տարիների համագործակցության ընթացքում:
-Ձեռք եմ բերել կայուն եկամուտ, գործընկերների մեծ ցանց և, հարկ եմ համարում նշել, որ համագործակցության շրջանակներում, LR HEALTH & BEAUTY ընկերությունը խթանում է իր ակտիվ գործընկերներին ձեռք բերել մեքենա:
Դե ինչ, սիրելի ընթերցողներ, կարծում եմ այս ինֆորմացիան ձեզ բավական է, որ պատկերացնում կազմեք այս հիանալի ընկերության մասին: Ուստի, եթե ցանկանում եք միշտ լինել խնամված, առողջ ու գեղեցիկ, դիմեք LR HEALTH & BEAUTY ընկերության հետ համագործակցող Քրիստինային, ով կօգնի ձեզ կատարել ճիշտ ընտրություն:
Մանրամասների համար զանգահարել՝ 095557090, 091686320 (viber) հեռախոսահամարով կամ գրել LR KRISTINA-յի ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ https://www.facebook.com/LR-Kristina-Erevan-523770431130557/?fref=ts