Հոկտեմբերի 6 Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա “Փոքրիկ իշխանը” բարեգործական ներկայացում։ Ներկայացման արդյունքում ստացված ամբողջ հասույթը կփոխանցվի “Հայ մայրեր” բարեգործական հասարակական կազմակերպություն՝ “Երազի տուն” մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների ու նրանց ծնողների համար նախատեսված վերականգնողական կենտրոնի վերակառուցման նպատակով։
Տոմսերի համար զանգահարել՝ 055 13 11 91
ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ըստ Անտուան դը Սենտ-Էկզյուպերիի համանուն հեքիաթ-վիպակի
Ներկայացնում է «Էպսիդոն» թատերախումբը
Դերերում` Արա Սարգսյան, Գոռ Պողոսյան, Լիանա Ավետիսյան, Դավիթ Եղիազարյան, Պարույր Ներսիսյան, Գագիկ Սուքիասյան, Աննա Տարախչյան, Գայանե Մովսիսյան:
Բեմադրող ռեժիսոր` Արմեն Սարգսյան
Բեմանկարիչ` Կարինե Բաբայան
Պրոդյուսեր` Իրինա Փահլևանյան
6+
Կազմակերպիչներ՝ PS production, Epsidon Theater Group / «Էպսիդոն» թատերախումբ, Հայ Մայրեր Բարեգործական ՀԿ