Օրերս, Փափազյան 17 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց GLASSIO չեխական սպասքի խանութ-սրահը: Հյուրերին սպասվում էր մի շարք անակնկալներ. կարմիր ժապավենի կտրման արարողություն, տորթի կտրման արարողություն, հյուրասիրություն, նվերներ: Ի դեպ, հյուրերին դիմավորեցին կարմիր վարդերով:
GLASSIO ընկերությունը առաջարկում է չեխական բարձրորակ ապակյա սպասք, մրգամաններ և ծաղկամաններ, բաժակներ, մոմակալներ և այլ օրիգինալ կոմպլեկտներ՝ ամենահայտնի արտադրողներից:
Խանութ-սրահը ներկայացնում է աշխարհահռչակ ապրանքանիշեր, ինչպիսիք են՝ ԷՖ ԷՄ ԷՖ Բոհեմիա, Աստրա Գոլդ, Բալվին Գլաս, Յունյոն Գլաս, Էգերման, Կրիստալ Էքս, Կրիստալ Լայթ, Մոնիկա Հերտովա, Ֆրանկո, Թուն, Բերնադոտտե և Կարլսբադ:
Սրահում ցուցադրված է չեխական և իտալական սպասքի լայն տեսականի, որոնք ամբողջությամբ ձեռքի աշխատանքներ են: Ընկերությունը ունի սերտիֆիկատներ, որոնք երաշխիք են տալիս ապրանքի ինքնության մասին:
Խանութ-սրահի հիմնադիրների նպատակն է ներկայացնել ժամանակակից և որակյալ ապրանքների լայն տեսականի: Խանութ-սրահը միշտ հետևում է շուկայում առկա նորարարություններին և իր հաճախորդներին առաջարկում է լավագույն ապրանքանիշերը:
GLASSIO-ում նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդը կգտնի իր ինտերիերին համապատասխան սպասք:
https://www.instagram.com/glassioyerevan/
Հասցե- Վ. Փափազյան 17