Երևի թե նկատել եք,որ ոսկյա զարդեր կրելն այլևս նորաձև չէ։ Կար ժամանակ, երբ ոսկյա և ադամանդե մատանիներ կրելը խոսում էր տիրոջ դիրքի և անձի մասին։Եվ ինչքան ճոխ, շատ,այնքան ավելի լավ։
Այժմ, նման պատկերն, առաջին հերթին, վկայում է տիրոջ ճաշակի և չափի զգացողության բացակայության մասին։
Ժամնակակից էթիկան և նորաձևությունը հնարավորություն են տալիս գտնել ալտերնատիվ տարբերակներ, որոնցից մեկին էլ հիմա կանդրադառնամ․
Արդեն երրորդ սեզոնն է, որ նորաձև է փայլուն և հայելային մոտիվներով մատնահարդարումը։Այժմ կարելի է ճիշտ ընտրված մատնահարդարման շնորհիվ լրացնել ոսկու և վայլի պակասը՝ միառժամանակ ձեռքերին հաղորդելով խնամված և շքեղ տեսք։
Ընտրեք համեստ և նուրբ գույների լաքեր՝ տարբեր չափերի և երանգների փայլփլուն մասնիկներով։ Գույնի ընտրության հարցում շատ զգույշ եղեք՝ մաշկին կոպտություն հաղորդելուց խուսախելու համար։ Կարող եք մատնահարդարումը եզրափակել փոքր ադամանդատիպ քարերով։Քարերը տեղադրեք եղունգից քիչ ներքև կամ կողք։ Սա ևս շատ ակտուալ տարբերակ է։
Knar JoueTTe