Վաղուց մտածում էի, որ բրանչ կազմակերպելիս և՛ ներկայացվող ապրանքանիշը, և՛ վայրը պետք է իդեալական լինեն, որպեսզի հյուրերս գոհ լինեն: ))) Անբացատրելի համեղ ու շքեղ հյուրասիրություն , նվերներ , լավ երաժշտություն ու մթնոլորտ, որը վայելեցինք PANATSEA CAFE & RESTAURANT- ում:
Բլոգեր և SAS SUPERMARKETS-ի ցանցերի մարքեթինգի տնօրեն Հելեն Ուդումյանը ներկայացրեց VENUS SECRETS դեմքի, մարմնի և մազերի խնամքի միջոցները:
Venus Secrets-ը հունական բրենդ է, որը ներկայացնում է բնական կոսմետիկայի եզակի շարք, որոնք ապահովում են դեմքի , մարմնի և մազերի խնամքը: Ամբողջ կոսմետիկան հիմնվել է ձիթապտղի , արգանի յուղի վրա. դրանք բնական և գիտականորեն փորձարկված միջոցներ են:
Ձիթապտղի ձեթն իր մեջ պարունակում է սպիտակուցներ, A, D, K, C, B , E վիտամիններ, կարոտին և համարվում է սնուցման աղբյուր: Իսկ Արգանի յուղը վերականգնում է մազերի և մաշկի բնական թարմությունը, փափկությունը, սնուցում է դրանք և ամրացնում: Հավատացեք, ապրանքանիշի մասին կարելի է անվերջ խոսել, բայց ավելի ճիշտ է մեկ անգամ փորձել և համոզվել , որ այն միայն դրական կազդի Ձեր մաշկի ու մազերի խնամքի հարցում:
VENUS SECRETS-ը ներկայացնում է SAS EXCLUSIVE-ը, այսինքն ներկայացված է միայն SAS SUPERMARKET-ների խանութ-սրահներում:
Դե ինչ, աղջիկները ստացան գեղեցիկ փաթեթավորված նվերներ՝ VENUS SECRETS-ից, հյուրասիրվեցին PANATSEA CAFE & RESTAURANT-Ի կողմից, իսկ ես համոզվեցի, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Սպասեք իմ կողմից կազմակերպված մյուս բրանչերին, իսկ մինչ այդ, վայելեք լուսանկարները:
Լուսանկարների համար շնորհակալություն Մանչ Վարդանյանին
https://www.facebook.com/sasmarket/
https://www.facebook.com/Panatsea.Cafe.Restaurant/