Դեկտեմբերի 9-ին ամանորյա շունչ ու տրամադրություն էր տիրում Ani Plaza Hotel ում: Ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որտեղ կարող էիք գտնել յուրօրինակ ամանորյա նվերներ:
Այստեղ կարող էիք գտնել տարբեր խոհանոցների համեղ ուտեստներից, քաղցրավենիքներից մինչև մոմեր, փափուկ խաղալիքներ, զարդեր, շարֆեր, փայտե տոնածառի խաղալիքներ, անգամ գրքեր:
Կենդանի երաժշտություն ու վիճակահանություն, նվերներ, խաղարկություն, ժպիտներ և, իհարկե, ամանորյա շունչ, մի խոսքով, այն ամենն, ինչ անհրաժեշտ է ամանորյա տրամադրությամբ զինվելու և ամանորը դիմավորելու համար:
Լուսանկարներն ու անդրադարձը ՝ Դիանա Ստեփանյանի