Այս տարի Տրնդեզը մեծ շուքով նշեցինք Ծաղկաձորի MULTI REST HOUSE հյուրանոցային համալիրում. ամեն ինչ այնքա՜ն գեղեցիկ էր կազմակերպված: Պարային համույթը գեղեցիկ պարերով նորապսակներին հրավիրեց դեպի կրակը՝ շուրջպար բռնելու, այնուհետև, բարձր տրամադրությամբ թռանք կրակի վրայով և երազանք պահեցինք:
MULTI REST HOUSE-ը նորապսակների համար պատրաստել էր գեղեցիկ տարոսիկներ, որոնց մեջ գեղեցիկ մաղթանքներ էին գրված: Բացի այդ, չենք մոռանում համեղ հյուրասիրության մասին. գաթա, փոխինձ, հալվա, ադի-բուդի, գինի…. մի խոսքով, MULTI REST HOUSE -ում իսկական տոն էր:
Իսկ օրվա վեջում , MULTI REST HOUSE-ի նորաբաց ռեստորանային համալիրում վայելեցինք համեղ սթեյք, գինի , լավ երաժշտություն և նշեցինք սիրո տոնը:
Դե ինչ, շնորհակալություն ենք հայտնում MULTI REST HOUSE-ի անձնակազմին՝ մեզ գեղեցիկ դիմավորելու և նորապսակների օրն իսկական հեքիաթ դարձնելու համար: