Օրերս, Տիկնիկային թատրոնում, տեղի ունեցավ ժամանակակից գեղանկարչության մեջ նոր շունչ ու հայացք ներկայացնող «YSA paint» նկարիչների ցուցահանդեսը, որում դեռևս ներառված են Սիեվան, Ադամյանն ու Ռենկան, բայց, ինչպես նշեց Սիեվան, «YSA paint»-ի անդամ կարող են դառնալ նաև այլ նկարիչներ, որոնք ունեն նոր ու թարմ գաղափարներ:
Իհարկե, ManeHblog-ը ևս ներկա գտնվեց ցուցահանդեսին ու սիրով շնորհավորեց և զրուցեց Սիեվայի հետ, ով և նախաձեռնել է այս ամենը:
«Ցանկացած նկարիչ ինչ-որ ժամանակ անց զգում է, որ պատրաստ է ներկայացնել իր միտքն ու ասելիքը: Ներկայացված նկարներում ժամանակակից արվեստի ճյուղերից մեկն է՝ սյուրռեալիզմը»,- ManeH-ի հետ զրույցում նշեց Սիեվան՝ ավելացնելով, որ ապրիլ ամսվանից նկարները կտեղեփոխվեն Մոսկվա՝ ցուցահանդես- վաճառքի, բայց, մինչ այդ, նկարներն այստեղ են՝ Երևանում, իսկ դրանք ձեռք բերելու համար կարող եք նրանց գտնել այս հասցեներով՝ www.ysapaint.com, ysapaint@gmail.com:
ManeH