Փետրվարի 28-ին` Black bull steak house-ում, տեղի ունեցավ ManeHblog-ի մեկ ամյակին նվիրված միջոցառումը:
Ինձ համար շատ սպասված ու կարևոր օր էր, քանի որ ինքս ուզում էի շրջապատված լինել այն մարդկանցով, ովքեր և՛ իմ ընկերներն են, և՛ միառժամանակ գործընկերները:
Առաջին հերթին շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց թանկ ժամանակը նվիրեցին ինձ: Շնորհակալ եմ ձեր ժպիտների և ջերմ վերաբերմունքի համար, շնորհակալ եմ գեղեցիկ ու հետաքրքիր նվերների համար:
Իմ ամենամեծ շնորհակալությունը ես հայտնում եմ օրվա հովանավորներին, ովքեր սիրով միացան ինձ և հյուրասիրություն կատարեցին:
Black Bull Steak House (Թումանյան 19) – Եթե ցանկանում եք համտեսել համեղ Steak-ի տեսակներ, ապա միանշանակ այցելեք Black Bull, որտեղ միշտ ջերմ մթնոլորտ է տիրում: Շնորհակալ եմ անձնակազմին ջերմ ընդունելության և , համեղ հյուրասիրության համար: https://www.facebook.com/blackbullsteakhouse/?fref=ts
H2O BEAUTY LOUNGE (Սարյան 16) – Վայր, որտեղ ինձ վերաբերում են ամենահարազատի նման: Այստեղից ես միշտ դուրս եմ գալիս խնամված ու գեղեցիկ: Ցավոք, իմ շատ սիրելի Լիլիթը չկարողացավ միանալ մեզ, բայց ես անչափ շնորհակալ եմ նրան և սրահի անձնակազմին: Խորհուրդ եմ տալիս բոլորին այցելել H2O BEAUTY LOUNGE, քանի որ այսպիսի սպասարկման դուք ոչ մի տեղ չեք հանդիպի: https://www.facebook.com/H2O-beauty-lounge-1062802413835260/?fref=ts
SAY CHEESE (Սարյան 26/2) շնորհակալ եմ համեղ հյուրասիրության և carbonara show-ի համար, որի մասին մինչ այսօր խոսում են բոլոր հյուրերը: Եվս մեկ անգամ համտեսելու համար բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել SAY CHEESE, որտեղ կվայելեք 50 տեսակից ավելի պանիր, ինչպես նաև carbonara սոուսով պատրաստված համեղ սպագետի:https://www.facebook.com/SayCheeseArmenia/?fref=ts
KARAS WINES- Երբ մտածում էի, թե որ գինին պետք է լինի օրվա հովանավորը, միանգամից հասկացա, որ ամենալավը: Առաջին հերթին շնորհակալ եմ Կարաս գինիների ներկայացուցիչ Վլադ Խաչատրյանին, ով շատ ջերմ վերաբերմունք ցուցաբերեց ամբողջ ընթացքում: Դե ինչ, կարծում եմ, դեռ շատ համագործակցություններ կլինեն, իսկ ես բոլորին խորհուրդ եմ տալիս ըմպել Կարաս գինի՝ գնահատելով բարձր որակն ու համը::https://www.facebook.com/karaswines/?fref=ts
Kitchen With Helen- Հելենը հենց ամենասկզբից եղել է կողքիս, ինչի համար շատ շնորհակալ եմ: Ի դեպ, Հելենը բոլորիս համար համեղ Canape-ներ էր պատրաստել, որի համար ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում: Ի դեպ, շուտով Kitchen With Helen-ը կհամագործակցի ManeHblog-ի հետ, և նրա տեսանյութերին կհանդիպեք նաև իմ բլոգում: https://www.facebook.com/KitchenWithHelen/?fref=ts
QUEEN CAKE – Հատուկ շնորհակալություն QUEEN CAKE-ին շատ համեղ ու գեղեցիկ տորթի համար: Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը դեռ շատ երկար կշարունակվի, իսկ բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել QUEEN CAKE և վայելել ամենահամեղ և բնական հումքով պատրաստված թխվածքները: Ի դեպ, QUEEN CAKE-ն իր հաճախորդների համար պատրաստել է անակնկալ, որի մասին ձեզ կպատմեմ ավելի ուշ:https://www.facebook.com/QueenCake.am/?fref=ts
PETOOR – Շնորհակալ եմ իմ շատ սիրելի Անիին, ով շատ սրտացավ իմ կողքին էր ամեն պահի և ցանկացած հարցով աջակցել էր ինձ: Բացի այդ, շուտով PETOOR-ի արտաքին գովազդը կտեսնեք ManeHblog-ում: https://www.facebook.com/petoorclothing/?fref=ts
CAPCAKE HOUSE- Վերջին պահին ինձ անակնկալ մատուցեց նաև CAPCAKE HOUSE-ը, որի կողմից պատրաստված թխվածքները աբողջությամբ բնական հումքով են և ունեն շատ գեղեցիկ տեսք: Եթե ցանկանում եք ձեր ուրախ առիթները զարդարել այս համեղ ու գեղեցիկ CAPCAKE -երով, ապա դիմեք CAPCAKE HOUSE, որտեղ կիրականացնեն ձեր բոլոր ցանկությունները:https://www.facebook.com/cupcakehouse.am/photos/a.485652514953809.1073741829.485092028343191/638546799664379/?type=3
DJ ELF – Հատուկ շնորհակալություն նաև DJ ELF-ին, ով ապահովեց բոլորիս բարձր տրամադրությունը՝ իր բարձրաճաշակ երաժշտությամբ: https://www.facebook.com/arturdjelf/?fref=ts