Սթրեսի և Ցավի կառավարման կենտրոնը բացման առաջին իսկ օրվանից աչքի է ընկնում իր նորարարություններով: Եվս մեկ յուրահատուկ թրեյնինգ կայացավ հունվարի 17-ին` «Մեդիտացիա արտթերապիայի և թեյախմության շուրջ» թրեյնինգը:
Թրեյնինգի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ կենտրոնի ղեկավար Սոնա Հարությունյանը` ազդարարելով այս տարվա առաջին թրեյնինգի բացումը: Հավելեց, որ տոներից հետո միանգամից դժվար է լինում անցնել առօրյա կենսակերպին: Ռեժիմի փոփոխությունները նպաստում են հետտոնական սթրեսի առաջացմանը, որի կանխարգելմանն ու հաղթահարմանը կարող են նպաստել այսպիսի թրեյնինգները:
Նշենք, որ մասնակիցները երաժշտության ուղեկցությամբ մասնակցեցին արտթերապևտիկ աշխատանքին, որին հաջորդեց թեյախմության արարողությունը: Իսկապես, և արտթերապիան, և թեյախմությունը օժտված են մեդիտատիվ, հանգիստ վիճակ առաջացնելու կարողությամբ:
Ես նույնպես սիրով մասնակցեցի արտթերապևտիկ աշխատանքին, ինչի շնորհիվ ստացա դրական ու բարի էներգիա: Դե ինչ, շնորհակալ եմ Սթրեսի և Ցավի կառավարման կենտրոնին՝ լավ տրամադրություն հաղորդելու համար: