«Հենակետ» ակումբի շրջանակներում, երեկ՝ Ապրիլի 6-ին, LOFT-ում տեղի ունեցավ առաջին հանդիպումը , որն անցկացրեց տեղեկատվական դաշտի ամենափորձառու զինվորը՝ Սամվել Մարտիրոսյանը: Մի շարք հարցեր, որոնք ստացան իրենց պատասխանները: Քննարկվեցին տեղեկատվական դաշտում տեղի ունեցող իրադարձությունները, թե ի՞նչպես պետք է լրագրողը իրեն դրսևորի, ի՞նչպիսի գործառույթներ իրականացնի և այլն:
Խոսելով վերջին իրադարձությունների մասին՝ մեդիա փորձագետը նշեց, որ պետք է առաջնորդվել միայն փաստերով, հետևել Արծրուն Հովհաննիսյանի պաշտոնական էջին, լինել օբյեկտիվ և չտրվել անճշտություններին:
«խոսելով տեղեկատվական պատերազմների մասին, պետք է նշեմ, որ ռազմական իրավիճակներում այս թեման դառնում է ավելի արդիական, ավելի է սրվում և մենք սկսում ենք տարբերել, թե ինչն է մեզ համար ավելի վտանգավոր», – ասաց փորձագետը՝ ավելացնելով, որ խնդիրն ավելի բարդ է՝ բացատրելով, որ վերջերս ավարտել են մի հետազոտություն՝ ուսումնասիրելով բանակ և լրատվամիջոցներ կապը:
«Բոլորը նույն բանն էին ասում, որ Հայաստանում մինչ այսօր չկա հստակ գրված, թե ինչն է կարելի և ինչը ոչ: Իսկապես, մինչև այսօր պարզ չէ, թե որն է գաղտնի տեղեկատվություն և որը ոչ: Դրա համար շատ կարևոր է, որ բանակ-լրատվամիջոցներ կապը կարողանա մեկը մյուսին կրթել և գան ինչ-որ եզրակացությունների, որ գործը չհասնի գրաքնության»,- այս և մի շարք հարցերի մասին խոսեց Ս. Մարտիրոսյանը և պատասխանեց ներկաների հարցերին:
ManeHblog-ն, իհարկե, չէր կարող բաց թողնել այս հնարավորությունը և ներկա չգտնվել «Տեղեկատվական պատերազմներ» թեմայով այս զրույցին: Պետք է փատել, որ տեղեկատվական դաշտում Սամվել Մարտիրոսյանը միակն է, ով կարողանում է ճիշտ եզրակացություններ անել, հետևել բոլոր նորություններին և ԶԼՄ դաշտում տիրապետել բոլոր առանձնահատկություններին:
Շնորհակալ ենք հետաքրքիր և բովանդակալից զրույցի համար:
ManeH