Նոյեմբերի 11-ինTashir 4 Armenian brands-ը նշում էր իր մեկ ամյակը, իսկ ավելի տոնական տրամադրությամբ առանձնանում էր ոճաբան Վիոլիկ Քոչարյանի տաղավարը, որտեղ համեղ հյուրասիրություն էր, խմիչք, լավ երաժշտություն և արդեն իսկ ավանդույթ դարձած խաղարկությունը, որի շնորհիվ հյուրերը տարբեր նվերներ ստացան:
Բացի մեկ ամյակը նշելը, ոճաբանը ներկայացրեց նաև իր նոր ՝ աշուն- ձմեռ 2018 հավաքածուն, որտեղ օգտագործել է փայլեր և իր կողմից սիրելի Neoprene կտորը:
«Շատ ուրախ եմ, որ արդեն մեկ տարի է, ինչ գործում է խանութ-սրահը: Մեկ տարվա ընթացքում ձեռք եմ բերել մեծ փորձ, հմտություն, ինչպես նաև հավատարիմ հաճախորդներ, որոնց շնորհիվ էլ հենց ոգեշնչվում եմ: Այս սեզոնի համար օգտագործել եմ շատ փայլեր և կարմիր գույնը, քանի որ մոտենում է Ամանորը և կարծում եմ, որ ես ինքն էլ հենց կկրեմ այս գույնը,- ասաց ոճաբանը ՝ հույս հայտնելով, որ մոտ ժամանակներս կունենա նոր և ավելի մեծ խանութ- սրահ»:
Դե ինչ, կրկին շնորհավորում եմ Վիոլիկին և մաղթում բազում հաջողություններ:
Լուսանկարիչ՝ Արտաշես Գևորգյան