Գարունը թարմության , վառ գույների, փոփոխությունների եղանակ է, հատկապես նորաձևության շրջանում, քանի որ բոլորս էլ հոգնել էինք սև ու գորշ գույներից և մռայլ եղանակից:
Շատերիս է հուզում այն հարցը, թե 2017թ.-ի գարնանը որ գույներն ու կտորներն են ավելի ակտուալ, վերջապես ի՞նչ հագնել կամ ի՞նչ աքսեսուար կրել յուրահատուկ ու տարբերվող տեսք ուենալու համար:
Այս հարցում մեզ օգնեց դիզայներ Վիոլիկ Քոչարյանը, ով ներկայացել է գարնանային իր նոր ու վառ հավաքածուով, որոնք մեկը մյուսից գեղեցիկ ու նորաձև են: Բացի այն, որ լուսանկարների միջոցով առաջին անգամ հավաքածուն կտեսնեք հենց ManeHblog-ում, Վիոլիկի հետ խոսեցի իր ստեղծած կրեատիվ հագուստների և աքսեսուարների ստեղծման մասին:
«Քանի որ շատերս էինք սպասում գարնանը, որոշեցի դուրս գալ մռայլ գույներից և ստեղծել այնպիսի հավաքածու, որը կոգեշնչի իմ հաճախորդներին: Այս անգամ օգտագործել եմ շատ գույներ՝ հիմքը դնելով կանաչի և կապույտի վրա, քանի որ գարնանն այս գույներն ավելի են գերակշռում: Ինքս հոգնել էի սև ու մոխրագույն գույներից և չնայած նրան, որ սևը միշտ էլ ակտուալ է, միևնույնն է որոշեցի այս անգամ նոր գույներ ու թարմություն հաղորդել: Ինչ վերաբերում է ասքեսուարներին, պետք է ասեմ, որ շատ տարբերվող պայուսակներ, կոշիկներ, կրծքազարդեր, ականջողներ եմ ստեղծել, որոնք համապատասխանում են հենց կարված հագուստներին»,- նշեց դիզայները:
Ինչպես անցած անգամ նշել էր Վիոլիկ Քոչարյանը, այս անգամ ևս, խոսելով կտորների ընտրությունից, նշեց, որ շատ է սիրում neoprene-ը, այդ իսկ պատճառով էլ հագուստի մի մասը կարված է հենց այդ կտորով, իսկ մյուսները կարված են ավելի բարակ ու թեթև Viskoza կտորից:
Վերջում, Վիոլիկը աղջիկներին խորհուրդ է տալիս զոհ չգնալ թրենդներին, բայց գոնե ինչ-որ չափով հետևել նորաձևությանը, կրել վառ գույներ, քանի որ գարուն է, իսկ դա նշանակում է , որ մենք պետք է մեր թարմությամբ գրավենք բոլորին:
Դե ինչ, առաջարկում եմ դիտել մեր թիմային աշխատանքը, իսկ հագուստները ձեռք բերելու համար այցելեք Տաշիր առևտրի կենտրոն՝ 4-րդ հարկ: https://www.facebook.com/byViolikQocharyan/?fref=ts
Լուսանկարիչ- Անդրանիկ Բեգլարյան
Model – Մարիշ Քոչարյան
Maku up, Hairstyle – H20 beauty lounge