Վարդանանց 18/2 հասցեում պաշտոնապես բացվեց Cafe View Veranda ռեստորանը, որն առաջարկում է եվրոպական և հայկական համեղ խոհանոց, գեղեցիկ, կոլորիտային, հայկական մոտիվներով երկհարկանի ինտերիեր, որտեղ կարող եք վայելել Ձեր լավ ու տարբերվող ժամանցը:
Այստեղ կարող եք ձեռք բերել նաև երևանյան ֆոլկլորային իրերի բացառիկ նմուշներ՝ ռեստորանից ձեզ հետ տանելով մի մասնիկ:
Նշենք, որ պաշտոնական բացումը լի էր անակնկալներով. երեկոն վարում էր սիրված հաղորդավար Սամվել Գրիգորյանը, ներկա էին նաև մի շարք հայտնի հայ արտիստներ, ովքեր եկել էին շնորհավորելու հիմնադիրներին:
Կարմիր ժապավենի կտրման արարողությանը հաջորդեց գեղեցիկ համերգային ծրագիր, որից հետո ելույթի խոսքով հանդես եկան մի շարք արտիստներ: Երեկոն ավարտվեց տորթի կտրման արարողությամբ:
Դե ինչ, մենք նույնպես շնորհավորում ենք Cafe View Veranda ռեստորանի հիմնադիրներին պաշտոնական բացման կապակցությամբ՝ մաղթելով մի շարք հավատարիմ հաճախորդներ:
https://www.instagram.com/cafe_view_veranda/
+374389859/ 011 77 77 55
Վարդանանց 18/2