Նորաձևության և դիզայնի պալատը, որը ղեկավարում է Վահան Խաչատրյանը, կազմակերպել էր Բրանչ, որտեղ ներկայացրեց իր նոր ծրագրերը։ Սպասվող ծրագրերից առաջինը Անգլիայի դեսպանատան հետ համատեղ իրականացվող ECO Fashion֊ի զարգացման ծրագիրն է։ Մյուս նախագիծը, որն արդեն իսկ ընթացքի մեջ է, LAB շարժական ավտոբուսերներն են, որտեղ կան համակարգիչներ, կարի մեքենաներ և այն ամենը, ինչն անհրաժեշտ է ստեղծագործ մարդու համար, մեծ մեքենաներ, որոնք կշրջեն Հայաստանի մարզկենտրոններով և գյուղերով, և նոր սերնդին կտան մշակութային դասեր։ Ծրագրերից երրորդն ամենամեծամասշտաբն է և նախատեսվում է իրականացնել ՀՀ կառավարության աջակցությամբ. ունենալ մեծ շենք` նախատեսված ստեղծագործ մարդկանց համար, որտեղ կլինեն բուտիկներ, լաբորատորիաներ, կարի արհեստանոցներ, դասընթացների համար հատուկ տարածքներ:
Նշեմ, որ Press brunch-ը տեղի ունեցավ Charlisa սրճարանում, իսկ Mega food-ը մասնակիցների համար պատրաստել էր համեղ նվերներ: