Այսօր կխոսեմ ոճային ու շատ ինքնատիպ գեղեցկուհու մասին, ում արդեն իսկ շատերն են ճանաչում, հետևում են նրա միկրոբլոգին, հետաքրքիր լուսանկարներին, որոնք իսկապես մոտիվացնող են: Սվետլանա Իշխանյան, ով սովորում է ASUE-ում, մասնագիտությամբ բիզնեսի կազմակերպիչ է, PR marketing-ի մասնագետ: Արդեն մեկ տարի է, ինչ աշխատում է որպես դիմահարդար: Սվետլանան ինստագրամում վարում է իր միկրոբլոգը, որտեղ տեղադրում է այն ամենն, ինչ կապված է իր առօրյայի հետ:
«Միկրոբլոգի միտքն առաջացել է տարիներ առաջ: Այստեղ ես տեղադրում եմ այն ամենն , ինչ կապված է ինձ հետ՝ իմ առօրյան, այն ինչ սիրում եմ, կրւմ եմ, լսում եմ կամ այն, ինչ ուղղակի կարող է դրական լիցքեր փոխանցել իմ հետևորդներին: Մի քանի ամիս առաջ սկսեցի վարել արդեն իմ 2-րդ միկրոբլոգը՝ Beauty Blog-ը , որտեղ տեղադրում եմ իմ աշխատանքները, խորհուրդներ տալիս աղջիկներին, թե ի՞նչպես ճիշտ շպարվել և ինչ նյութեր օգտագործել»:
Սվետլանային միշտ է հետաքրքրել նորաձևությունը , վերջին թրենդները և ինքն էլ է փորձում է քայլել նորաձևությանը զուգահեռ:
«Հետևում եմ գրեթե բոլոր ցուցադրություններին, նորաձևության միտումներին և վերջին թրենդներին: Սակայն, կարծում եմ, որ չպետք է շատ տարվել և պարտադիր կերպով կրել հենց այն ամենն, ինչ համարվում է նորաձև: Յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա ընդգծել իր անհատականությունը և ինչու ոչ, հենց զգեստների և դիմահարդարման միջոցով՝ արտահայտելով բնավորությությունն ու խառնվածքը: Շատ եմ սիրում հետևել հետաքրքիր հագնվող մարդկանց: Ինքս առօրյայում նախընտրում եմ դասական կամ Casual ոճերը, իսկ հաճախ՝ երկուսը միասին»:
Սվետլանան կիսվեց նաև իր նորություններով, որի մասին կկարդաք միայն ManeHblօg-ում.
«Հիմա շատ եմ աշխատում, որպեսզի Երևանում ունենամ իմ անկյունը: Չեմ ցանկանում փակագծերը բացել, բայց, նորությունների դեպքում, առաջինը հենց դուք էլ կտեղեկանաք»:
Սվետլանան օրվա լուքն ընտրում է ելնելով տրամադրությունից, վայրից ու ժամից:
«Հաճախ ոգեշնչվում եմ եղանակից, դիմահարդարումից կամ ուղղակի ինչ-որ նոր look ստանալու մտքից: Սիրում եմ նախօրոք որոշել թե ի՞նչ պետք է հագնեմ հաջորդ օրը, որպեսզի հենց այդ տրամադրությամբ էլ արթնանամ»:
Վերջում, աղջիկներին խորհուրդ է տալիս, թե ի՞նչ կարելի է հագնել այս սեզոնին՝ ավելի յուրահատուկ կերպար ունենալու համար:
«Առհասարակ աշխատում եմ զերծ մնալ որևէ մեկին հագուստի վերաբերյալ խորհուրդներ տալուց, քանի որ ինձ չեմ համարում այդ ոլորտի մասնագետ և բացի այդ մարդկանց աշխարհայցքն էլ շատ տարբեր է: Կարծում եմ, որ լավ տրամադրությունը յուրաքանչյուր կերպար հետաքրքիր է դարձնում»:
Դե ինչ, դիտեք Սվետլանայի լուսանկարները, հետևեք նրա միկրոբլոգին և տիրապետեք դիմահարդարման այն բոլոր գաղտնիքներին, որոնք առաջարկում է այս ոճային ու ինքնատիպ աղջիկը: