Օրերս The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan-ում «ՍՈՎՌԱՆՈ» ընկերության հետ կազմակերպեցինք փակ շնորհանդես, որտեղ ներկայացրեցինք իտալական հայտնի GANCIA փրփրուն գինիները, որի պաշտոնական ներկայացուցիչն այսուհետ Հայաստանում հանդիսանում է SOVRANO ընկերությունը:
Gancia Wine House-ը, որը հիմնադրվել է 1850 թվականին առաջին իտալական փրփրուն գինու ստեղծողի Կարլո Գանսիայի կողմից, առաջարկում է փրփրուն գինիների լայն տեսականի, քաղցրից մինչև չոր և վերմուտների լայն տեսականի: Շուտով կգտնեք նաև քաղաքի լավագույն սուպերմարկետներում:
Նշեմ, որ Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս հեռավոր 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ տարիներին Հայաստանում դեռևս չկար դիսթրիբուցիա և վաճառքն իրականացվում էր երկու հիմնական մեծածախ շուկաներից: Աշխատելով տարբեր կազմակերպա – իրավական ձևերով, 2001թ. որոշվում է հիմնել Սովռանո ՍՊ ընկերությունը:
Սկսելով աշխատանքն ընդամենը երկու մատակարար ընկերությունների հետ, ինը աշխատակցով, երկու մեքենայով և 200 մք պահեստային տարածքով, ընկերությունն այժմ ունի 37 մատակարար աշխարհի 12 երկրից, ավելի քան 500 աշխատակից, 65 մեքենաներից բաղկացած ավտոտնտեսություն, սեփական գրասենյակներ Հանրապետության բոլոր մարզերում և ավելի քան 9 500 մք պահեստային տարածքներ Հայաստանի երեք մարզերում:
Այսօր Սովռանո ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում բացառիկ իրավունքով ներկայացնում է մի շարք համաշխարհային բրենդեր, որոնցից շատերի հետ համագործակցության պատմությունը հատել է 15 տարվա սահմանագիծը:
Դե ինչ, ևս մեկ համաշխարհային բրենդ ներկայացված է Հայաստանում՝ շնորհիվ Սովռանո ընկերության: Ավելացնեմ, որ միջոցառումը բաղկացած էր 2 մասից. սկզբում հյուրերը ճաշակեցին իտալական խոհանոցը, վայելեցին պրոսեկոն,որին հաջորդեց After Party-ին. միջոցառումը լի էր անակնկալներով և հաճելի պահերով: Եվս մեկ անգամ շնորհակալություն գեղեցիկ համագործակցության համար:
https://www.instagram.com/sovrano.llc/?hl=en
https://www.instagram.com/ganciaarmenia/