«Սիրո Խոստովանություն». Երևանի Կամերային թատրոնում միշտ ջերմություն ու սեր է տիրում, իսկ այս ներկայացման ժամանակ այն կրկնապատկվում է:
Ես էլ անմասն չմնացի և չնայած միշտ չէ, որ գովաբանում եմ մեր քաղաքը, բայց ներկայացման ժամանակ հասկացա, որ հիշելու շատ բան կա. հեռվում ամեն ինչ քաղցր է թվում, բայց այստեղ պատկերն այլ է: Այս ներկայացման շնորհիվ մարդիկ ավելի շատ են սկսում սիրել ու գնահատել այն, ինչ ունեն՝ հատկապես մեր սիրելի քաղաքը, որը միշտ սպասում է սիրո ու ջերմության:
Շատ տպավորված եմ և բոլորին խորհուրդ եմ տալիս դիտել ներկայացումը, քանի որ դերասանական կազմն էլ շատ հմուտ ու պրոֆեսիոնալ է և կարծես հանդիսատեսն էլ անմիջական կապ է հաստատում նրանց հետ: Ուրախ եմ, որ անձամբ ծանոթացա դերասանների հետ և վստահ եմ, որ նրանց դեռ բազում հաջողություններ են սպասվում:
Դե ինչ, շնորհավորում եմ և սպասում հաջորդ ներկայացումներին: