Այսօր 24ամյա Սելենա Գոմեսի երկրպագուները ցնցվել են, տեղեկանալով նրա՝ բեմից հեռանալու մասին։ Հնարավոր է առողջական լուրջ խնդիրների պատճառով երգչուհին չկարողանա իրականացնել իր «Revival world tour» համաշխարհային տուրը, որի շրջանակներում սպասվում էին համերգներ Եվրոպայում և Հարավային Ամերիկայում։ Հիվանդության առաջին ախտանիշները երգչուհու մոտ հայտնաբերվել են 2013թ., երբ երգչուհին անցել է քիմիաթերապիայի մի քանի կուրսեր, այնուհետև ունեցել խնդիրներ սրտի հետ։ Գոմեսը տառապում է գայլախտով։ Հիվանդության պատճառով երգչուհին որոշել է ընդմիջել կարիերան։