+37496288287

ՍԱՐՅԱՆ 33/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՐ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՑ BABAYAN’S ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀԸ

Սարյան 33/3 հասցեում  իր դռները պաշտոնապես բացեց BABAYAN’S  գեղեցկության սրահը, որը կերջանկացնի հատկապես քաղաքի կանանց և աղջիկներին, ովքեր մշտապես գնահատում են գեղեցիկը և խնամված լինելու ցանկությունը։ Շուրջ 13 տարի լինելով այս ոլորտում՝ գեղեցկուհի քույրերը որոշեցին բացել այս հետաքրքիր սրահը, որտեղ գործում է վարսահարդարի, դիմահարդարի, մատնահարդարի – ոտնահարդարի, ինչպես նաև կոսմետոլոգիայի ծառայությունները։ Ինչպես Բաբայան քույրերն են նշում, տարիներ անց հասկացան, որ նպատակ ունեն ստեղծել  Babayan’s  գեղեցկության սրահը.

«Սրահն արդեն մեկ ամիս է , ինչ գործում է և պետք է նշենք, որ արդեն իսկ ունենք հավատարիմ հաճախորդներ: Քանի որ այս ոլորտում մեզ համարում ենք կայացած և  արդեն իսկ  ունենք մեր հավատարիմ հաճախորդները, որոշեցինք ունենալ սեփականը: Մենք ուզում ենք հիմք դնել դրական էմոցիաների վրա. այսինքն, բացի լավ սպասարկումից, մենք ստեղծելու ենք այնպիսի միջավայր, որ հաճախորդը մշտապես դրական լիցքերով և էմոցաիաներով հեռանա մեր սրահից: Babayan’s-ում  աշխատում են հմուտ և պրոֆեսիոնալ մասնագետներ: Նրանք հաշվի են առնում ցանկացած հաճախորդի պահանջ ու կարծիք՝ օգտագործելով միայն բարձրակարգ նյութեր», – ինձ հետ զրույցում կիսվեցին Babayan’s քույրերը:

Իր հերթին  Հայկուհի Բաբայանն ավելացրեց, որ նա ոճաբան-երանգավորող է և տարիների ընթացքում մասնակցել է տարբեր սեմինարների: 2017 թվականին Ստամբուլում մասնակցել է հանրահայտ ոճաբան-երանգավորող Mounir-ի սեմինարին, որտեղ Հայաստանից մասնակցել է միայն նա: Ավելացնենք նաև, որ Լիանա Բաբայանն էլ սրահում զբաղվում է մատնահարդարի ծառայությամբ և պատրաստ է խնամել ու գեղեցկացնել ցանկացած կնոջ:

Դե ինչ, ինձ համար շատ գովելի փաստ է, որ քույրերը չեն ստանձնել միայն ղեկավարի պաշտոնը, այլ հենց իրենք մշտապես լինելու են սրահում, հետևելու են սրահի առաջընթացին և իրենց հերթին սիրով մատուցելու են ծառայություններ: Կարծում եմ, որ հրաշալի միտք է քույրերի կողմից: Ես ինքս շատ հավանեցի Babayan’s -ը. վստահ եմ, որ ManeHblog-ում դեռ կկարդաք մեր համագործակցությունների մասին:

Հասցե – Սարյան 33/3

Հեռ.- 093013303/ 091055085

https://www.facebook.com/babayansbeauty/

https://www.instagram.com/babayansbeautysalon/?hl=ru

 

 

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...