Վիտամիններով հարուստ սմուզի, որի բաղադրատոմսով կարելի է ցանկացած հատապտուղից պատրաստել այն:
Հարկավոր է
ելակ 150 գրամ,
յոգուրտ 150 գրամ
կաթ 0,5 թեյի բաժակ
բանան 1 հատ
Ինչպես պատրաստել
Բանանը մաքրել և բոլոր բաղադրիչները բլենդերով հարել, մինչ միատարր դառնան: Մատուցել գեղեցիկ բաժակով և զարդարել հատապտուղներով: