Վերջերս ձեզ պատմել էի, որ մայիսի 5-15-ն Իսպանիայի Բենիդորմ քաղաքում անցկացվելու է COSTA BLANCA FASHION WEEK-ի ամենամյա մրցույթը:
Այսպես, մեր մասնակիցները Մերի Հակոբյանը, Շուշան Երիցյանը, Էլիզա Թունյանն ու Հարի Գևորգյանը մի քանի օր է, ինչ պայքարում էին հաղթանակի համար:
Ժամեր առաջ, մրցույթի անմիջական կազմակերպիչ, հաղորդավար Տիգրան Հարությունյանն ինձ հետ զրույցում ասաց, որ COSTA BLANCA FASHION WEEK-ին հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող դերասանուհի, մոդել Մերի Հակոբյանը: Բացի այս հաղթանակից, Մերին հաղթող է ճանաչվել ևս երկու անվանակարգում՝ /Լավագույն մարմին և /Միս ֆոտոգենիզմ/:
Մրցույթի Գրան Պրին շնորհվել է Շրի Լանկայի և Վենեսուելայի ներկայացուցիչներին: Իսկ երկրորդ տեղում են Մեքսիկայի և Կանարյան կղզիների ներկայացուցիչները:
Ստորև ներկայացնում եմ Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017 մրցույթի լուսանկարները և կրկին շնորհավորում բոլորիս հաղթանակի համար: