+37496288287

ՉԱՐԵՆՑԻ 71 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ AmyBloom Beauty Center-Ը

Երեկ, քաղաք Արմավիրում, Չարենցի 71 հասցեում, պաշտոնապես բացվեց տարբերվող ու յուրօրինակ գեղեցկության սրահ՝ AmyBloom Beauty Center-ը , որն իրականացնում է  մի շարք ծառայություններ.

մատնահարդարում, ոտնահարդարում, դիմահարդարում, վարսահարդարում, կոսմետոլոգիա և, ամենակարևորը, ալեքսանդրիտային մազահեռացում,որն իրականացվում է  2023 թվականի իտալական Deka AGAIN սարքավորումով:

Այն ներկայումս համարվում է ամենահզոր և ամենաարագ ալեքսանդրիտային լազերն աշխարհում: Դրա մասին վկայում է 2022 թվականին Մոնակոյում կայացած միջազգային հեղինակավոր մրցույթում «Լավագույն լազերային տեխնոլոգիա»-ին արժանացած տիտղոսը:

 

Պաշտոնական բացումը լի էր անակնկալներով. կարմիր ժապավենի կտրման արարողությանը հաջորդեց խաղարկությունը, որի ժամանակ խաղարկվեցին մի շարք նվեր քարտեր սրահի կողմից: Նշեմ, որ հիմնադրին շնորհավորելու էին եկել իր գործընկերները, ընկերներն ու հարազատները: Պաշտոնական բացումը եզրափակեցինք տորթի կտրման արարողությամբ:

Դե ինչ, ևս մեկ անգամ շնորհավորում ենք AmyBloom-ի բացման կապակցությամբ՝ մաղթելով մի շարք հավատարիմ հաճախորդներ:

https://www.instagram.com/amybloom_beauty/

Ալեքսանդրիդային մազահեռացում։
Կոսմետոլոգիա։
Վարսահարդարում և դիմահարդարում։
Մատնահարդարում։
+374 93 73 66 73
ք. Արմավիր, Չարենցի 71

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...