Կանանց գրեթե մեծ մասի մոտ մայրանալուց հետո փոխվում է կյանքի ռիթմը, գույները և արժեհամակարգը: Թե ի՞նչ փոխվեց մեր այսօրվա զրուցակցի կյանքում կփորձենք պարզել փոքրիկ հարցազրույցի միջոցով: Այսօրվա մեր զրուցակիցն է հեռուսատհաղորդավար, Հանարային հեռուստաընկերության «Մայրիկներ ակումբ» հեռուստանախագծի հեղինակ և վարող Մերի Ներսիսյանը:
-Ինչպիսի՞ն է եղել առաջին զգացողությունը, երբ գրկեցիք Ձեր դստերը:
– Մայրիկ դառնալուց հետո փոխվում է ամեն ինչ՝ փոխվեւմ ես դու, փոխվում է քեզ շրջապատող աշխարհը, փոխվում է մոլորակը: Դա հրաշք զգացողություն է, որը երջանկացնում է հավերժ:
-Դստեր ծնունդից հետո ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում:
– Մայրությունը տիեզերք է, որն անծայրածիր է, մի քիչ առեղծվածային, երբեմն շատ կենցաղային, բայց միևնույն ժամանակ աննկարագրելի երկնային: Մայրությունը պատասխանատվություն է, անշահախնդրություն, անմնացորդ նվիրում, միևնույն ժամանակ` սթափություն:
-Մայրության Ձեր բնորոշումը:
– Ես պատասխանատու մարդ եմ և եթե որոշում եմ, որ կարող եմ երեխաներիս խնամելուն և դաստիարակելուն զուգահեռ նաև աշխատել, ուրեմն չեմ թերանում ոչ մի տեղ: Իհարկե, լինում են դեպքեր, օրեր, երբ աղջիկներս խլում են օրվա 24 ժամն ու նույնիսկ քնելու ժամանակ չեմ ունենում, բայց հիմնականում կարողանում եմ համատեղել:
-Եթե այնպես լինի, որ ստիպված լինենք թողնել աշխատանքը, արդյո՞ք դժվար կլինի այդպիսի որոշում կայացնելը, թե հեշտությամբ կկարողանաք հրաժարվել հեռուստասետությունից:
-Ես չեմ պատկերացնում ինձ հեռուստատեսությունից դուրս:
-Ամուսինը որքանով է ներգրավված երեխաների խնամքի գործընթացին:
– Ամուսինս իմ կողքին է ամեն հարցում, այդ թվում` երեխաների դաստիարակության: Ինչ վերաբերում է խնամքին, ապա եթե տանն է լինում, սիրով մասնակցում է բոլոր գործողություններին:
-Ո՞րն է Ձեր բարեմաղթանքը հայ մայրերին:
– Ես ուզում եմ հայ կնոջը միշտ գնահատված տեսնել. գնահատված լինելը կնոջ համար նույնն է, ինչ թռչունի համար թևերը: Տվեք մեզ թևեր ու մենք կանենք անհնարը:
Զրուցեց` Վարդ Գիշյանը