+37496288287

ՈՉ ԹԵ ՀԱԳՈՒՍՏԸ ՊԵՏՔ է ԳԵՂԵՑԿԱՑՆԻ ՔԵԶ, ԱՅԼ ԴՈՒ ՆՐԱՆ. ԱՍՏՂԻԿ ՍԱՖԱՐՅԱՆ

1․- Ողջույն Աստղիկ…

– Ի՞նչ է նորաձևությունը Ձեզ համար և արդյոք տեսնում եք տարբերություն նորաձև լինելու և ոճային լինելու միջև:                  

Նորաձևության և ոճի միջև կան շատ տարբերություններ։ Նորաձևությունը փոփոխական է, իսկ ոճի առկայությունն ընդմիշտ է ու միշտ քեզ հետ, դա տաղանդի պես մի բան է կամ այն տրված է քեզ, կամ ոչ։ Նորաձևությունը քեզ առաջարկում է միտումներ, ուղղություններ տարին 4-անգամ, իսկ թե ի՞նչպես ես դու այն օգտագործում և ներկայացնում յուրովի,այդտեղ արդեն քո փոխարեն խոսում է քո ոճը։ Այսինքն, ոճն այն է, ինչի շնորհիվ կարող ես արտահայտել քո էությունը նույնիսկ առանց խոսելու։ Նորաձևությանը միայն կուրորեն հետևելով իհարկե կլինես նորաձև, բայց կդառնաս շատերից մեկը, իսկ երբ այդ նորաձևության միտումներով կարողանում ես ստեղծել քո սեփական ոճը, դու լինում ես անհատ և միակը այդ ոճի մեջ։

15590465_1383243028377112_7902539516947975245_n

15622077_1383242938377121_7207362335424242419_n

2․-Ի՞նչպես եք որոշում, թե այսօր ինչ եք հագնելու. ի՞նչպես է ստեղծվում օրվա Ձեր Look-ը:

-Մեծապես կախված է օրվա և պահի տրամադրությունից. եթե խոսքը առօրյա/ casual look-երի մասին է, իսկ եթե ավելի եթերային look-երի մասին խոսենք, ապա բնականաբար ավելի լուրջ մոտեցում է տրվում և look-երն ընտրում եմ թեմատիկ , կախված է նրանից, թե հատկապես ինչի համար է անհրաժեշտ՝ նկարահանմա՞ն , տեսահոլովակի՞, համերգի, միջոցառման, երեկույթի թե ուղղակի ինչ-որ հեռուստահաղորդման համար։ Ցերեկային եթեր է, թե՞ երեկոյան, ժամանցային բնույթ է կրում, թե՞ ավելի խիստ բնույթի է… Ամեն ինչ շատ կարևոր է ինձ համար, և առավել կարևոր է, որ ցանկացած վայրում  ներկայանալ համապատասխան ճիշտ կերպարով։

13419026_1198079356893481_3797867744002162142_n

13423886_1198079410226809_884352210612497118_n

3․ – Հիմնականում ո՞ր ոճն եք նախընտրում և հագուստի որ տեսակն է Ձեզ ավելի հոգեհարազատ։

-Շատ տարբեր է, դժվար է առանձնացնել հատուկ տեսակ, քանի որ երբ ներսումդ առկա է ոճի զգացումը, նույնիսկ ամենից աննկատ և ոչինչ չասող հագուստն էլ կարող ես իմաստավորել և շատ ոճային ներկայացնել։ Ինչպես ասել է դիզայներ Marc Jacobs-ը «Հագուստն առանձին ոչ մի նշանակություն չունի, քանի դեռ ոչ մեկ չի ապրում դրանում»։ Ըստ իս՝ ոչ թե հագուստը պետք է գեղեցկացնի քեզ, այլ դու նրան։ Առավել կարևոր է, թե դու իրեն ինչպես կգեղեցկացնես, ինչքան գեղեցիկ այն կներկայացնես և կապրեցնես նրան։ Պետք է այն ծառայեցնել քո գեղեցկությունը արտահայտելու և թերությունները ծածկելու համար։

 15941100_1401394043228677_4346253719077015765_n

15965814_1401394083228673_6704721427832109700_n
ձ.- Կա՞ որևէ բրենդ, որն ամենից շատ եք նախընտրում։

-Հատուկ նախապատվություն չկա, ընտրում եմ այն, ինչ ինձ հոգեհարազատ և նոր է թվում։

14500664_1291118897589526_8333819422015235733_o

14463042_1291118827589533_2045060213739733255_n

4․- Անցած տարվա վերջին, ArmMod նախագծի շրջանակներում ներկայացրեցիք ACÓ աքսեսուարների հավաքածուն։ Կպատմե՞ք` ինչպես միտք ծագեց ներկայանալ որպես դիզայներ և ի՞նչ է իր մեջ ներառում ACÓ ապրանքանիշը։

-ACÓ Ապրանքանիշը գործում է դեռ 2014-ից, և այդ ժամանակից ի վեր հանդես եմ գալիս նաև որպես դիզայներ՝ ACÓ ապրանքանիշի համար, քանի որ ամբողջ տեսականին ստեղծվում է հիմնվելով իմ կողմից մոդելավորած աքսեսուարների վրա։ Իմ դիզայներական մտքերը ի կատար են ածում արդեն մասնագետները, իսպանացի և հայ դերձակները։ Հուրախություն ինձ, ACÓ-ն այսօր փաստացի առաջին հայկական ապրանքանիշն է, որը ներկայացնում է գլխարկների գրեթե բոլոր տեսակները, և դրանցից բոլորն էլ ամբողջությամբ ձեռքի աշխատանք են և կարվում են 1-2 օրինակով։

16473045_1430973496937398_1016058567829613871_n

16508879_1430973450270736_7990460802705176691_n

 15327506_1371796916188390_8604907431754634385_n

 15439861_1371796939521721_5695672607515891421_n

Acó-ի առաջին ցուցադրությունը եղավ անցած տարվա վերջին, ArmMod նախագծի շրջանակներում։ Կազմակերպիչների կողմից ստացա առաջարկ միանալու նախագծին և ներկայացնելու հիմնականում գլխարկների հավաքածուն:  Ասեմ, որ  սիրով համաձայնեցի և արդյունքում ցուցադրությունը բավակին դրական ընդունելություն և արձագանք ունեցավ։

 14702402_1301596459875103_2860971869835918154_n

14671211_1298741266827289_5864560171169660843_n

5․-Եվ վերջում, ինչ խորհուրդ կտաք այն աղջիկներին, ովքեր ձգտում են լինել յուրահատուկ ու տարբերվող, ինչպես և դուք )
-Շնորհակալություն😊… Ուղղակի վստահեք ձեր ներքին ճաշակին։ Կերպար ստեղծելիս էլ փորձեք մի փոքր զգույշ լինել։ Ավելի լավ է լինել թեկուզ մինիմալ, բայց երբեք ոչ ավել։
Եվ վերջապես, «Կոստյումը չէ որ պետք է մեզ գեղեցկացնի»։ 😄Կարևորը ներքին հմայքն է, իսկ մեր հայուհիները բոլորն էլ շատ հմայիչ են  ու գեղեցիկ  յուրովի։ ❤)))

Շնորհակալություն)))

Knar Jouette

16425908_1420964134605001_2375453966450360332_n

16298899_1420964114605003_2370859280008884099_n

14481909_1291191850915564_6059191693977408065_o

14542575_1291118050922944_280140505735144035_o

14522779_1290186667682749_561010103727655526_n

13680687_1236126969755386_8086935085697498165_n

13932917_1236126939755389_7814412213793983515_n

14947762_1328824933818922_4751942420015929479_n

14947859_1328824897152259_4871791861786585372_n

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...