+37496288287

Ո՞ՎՔԵՐ ԵՆ ՀԱՅ FASHION BLOGGER-ՆԵՐԸ. ՆԱՐԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Ինչպես արդեն նշել էի, փորձել եմ հետևել մի քանի Fashion blogger-ների, ովքեր Հայաստանում արդեն իսկ իրենց տեղն ու դիրքն ունեն և թելադրում են նորաձևության իրենց կանոնները: Այսօր ManeHblog-ը կանդրադառնա Նարինե Սիմոնյանին, ում չնկատելն ուղղակի անհնար է: Նրա յուրահատուկ ոճը, տարբերվող լուսանկարները,  որոնց մեջ գերակշռում է սպիտակ գույնը, պարզապես հիացնում են թե ինձ, և  թե կարծում եմ նրանց, ովքեր փոքր-ինչ հետաքրքրված են նորաձևությամբ:

14202547_1423785834304093_5770621973854662978_n

«Ունեմ միկրոբլոգ ինստագրամում, որտեղ հիմնականում տեղադրում եմ լուսանկարներս: Կարծում եմ, որ հիմա ինստագրամն ամենահզոր պլատֆորմներից մեկն է՝ անձնական ոճի բլոգ վարելու համար: Աշխատում եմ Retail Group Armenia ընկերությունում` որպես brand manager և պետք է ասեմ, որ աշխատանքս հենց այն հիմնական շարժիչ ուժն է եղել, որն ինձ օգնել է ավելի մոտենալ նորաձևության ոլորտին և զբաղվել blogging-ով», – ինձ հետ զրույցում ասաց Նարինեն՝ ավելացնելով, որ նորաձևությունն իր համար ինքնաարտահայտման միջոց է:

13680703_1378643022151708_8965727235618544818_n

 «Այսպես ես փորձում եմ դրսևորել ինձ, իմ հայացքներն ու գունային զգացողությունները: Առօրյայում հիմնականում նախընտրում եմ sport chic և  casual ոճերը»:

13707610_1385108861505124_7925241357519620077_n

Նարինեն ունի բազում նորություններ, սակայն կիսվեց հենց մեկով, որի մասին առաջին անգամ կկարդաք հենց  ManeHblog-ում: 

«Գաղտնիքների մասին չէի ցանկանա խոսել ու լուսաբանել, միայն կասեմ, որ շուտով ինձ կտեսնեք նաև հեռուստաէկրանին»:

13255914_1341236215892389_8611873451255580938_n

Նարինեն օրվա հագուստն ընտրում է օրվա տրամադրությունից ելնելով.

«Հագուստի ընտրության հարցում կարող եմ ոգեշնչվել ինձ շրջապատող յուրաքանչյուր առարկայից: Սկզբում ինձ համար ստեղծում եմ գույների միացություն, իսկ հաջորդ քայլն անում եմ արդեն պահարանիս մոտ»:

13087849_1320185794664098_9046352774831559494_n

Վերջում բլոգգերը խորհուրդ է տալիս հայ աղջիկներին, թե ինչ կարելի է հագնել այս սեզոնին.

«Այս սեզոնը տարբերվում է նախորդներից նրանով, որ գոյություն չունի ոչ մի օրենք և սա էլ հիմնական հմայքն է: Կարող եք հագնել այն, ինչ ցանկանում եք՝ պաստել, մետալիկ, թավիշ՝ բոլորը միասին: Եղեք յուրահատուկ, գտեք ոճի ձեր բանաձևը և տարբերվեք բոլորից: Այս սեզոնը մեզ տույլ է տալիս լինել շատ համարձակ»:

14322283_1432199073462769_4812940052831241565_n

Դե ինչ, ինչպես խորհուրդ է տալիս fashion blogger-ը, եղեք միշտ համարձակ և տարբերվեք: )))

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...