Ինչպես արդեն նշել էի, փորձել եմ հետևել մի քանի Fashion blogger-ների, ովքեր Հայաստանում արդեն իսկ իրենց տեղն ու դիրքն ունեն և թելադրում են նորաձևության իրենց կանոնները: Այսօր ManeHblog-ը կանդրադառնա fashion ոլորտում արդեն իսկ իր ուրույն տեղը զբաղեցրած Մարիաննա Քաբաբյանին, ով արդեն 5 տարի է, ինչ վարում է Mashroom.am fashion blog-ը:
«Ես Մարիաննան եմ և գրում եմ նորաձևության մասին։ 5 տարի է, ինչ փորձում եմ համադրել լուրջ աշխատանքը բլոգինգի հետ, իսկ վերջին 2 տարիներին նաև մայրիկի դերի հետ։ Իմ բլոգը տարբերվում է նրանով, որ այն իմն է․ ներկայացնում է իմ սուբյեկտիվ կարծիքն ու գեղեցիկի ընկալումը նաև ոճը»։

Մարիաննայի համար նորաձևությունն արվեստ է ու էսթետիկ հաճույք ստանալու մի ձև։
«Սիրում եմ այն ու անվերջ հետևում, բայց շատ ավելի կարևորում եմ ոճը, որն ինքնաարտահայտման միջոցներից մեկն է ինձ համար, շատ ստեղծագործական ու անձնական։Նորաձևության բոլոր շրջաններն ու ոճերն էլ սիրում եմ, բայց ավելի շատ երևի կառանձնացնեմ մոդեռնիզմը»։

Մարիաննան կիսվեց իր նորություններով, որոնք առաջին անգամ ընթերցողը կկարդա հենց ManeHblog-ում:
«Առաջին անգամ սկսել եմ մտածել հագուստի ինչ-որ մի պարագա ստեղծելու մասին․․․ Դեռ չակերտները չեմ բացի, բայց հաստատ արժե սպասել նորությունների»։

Մարիաննան որվա լուքն ընտրում է ըստ տրամադրության ու տրամադրվածության:
«Երբեմն նախորդ երեկոյի ընթացքում եմ կազմում լուքս, երբեմն էլ որևէ բան եմ հագնում՝ առանց երկար մտածելու»։

Վերջում, խորհուրդ է տալիս աղջիկներին, թե ի՞նչ կարելի է հագնել տվյալ սեզոնին:
«ԳԻ-ՇԵ-ՐԱ-ԶԳԵՍՏ։ Միանշանակ, իմ ֆավորիտն է վերջին թրենդներից։ Մանավանդ, զինվորական հիշեցնող կոշիկների հետ, մանավանդ թավիշից, մանավանդ PETOOR-ից»: 


Դե ինչ, վստահ եմ, որ նորաձևությունը գնահատող աղջիկները վաղուց են հետևում Mashroom.am-ին, քանի որ այն միշտ մոտիվացնող է, թելադրում է նորաձևության վերջին միտումներն ու ձևավորում ճաշակ:



