+37496288287

ՇՈՓԻՆԳԻ ՈՒՐԲԱԹ՝ BASIC CENTER-ՈՒՄ

Իմ և Basic Center խանութ-սրահների ցանցի նոր համագործակցության արդյունքում ես սեպտեմբերի 4-ին ամբողջ երկու ժամ ոճի խորհրդատուի դերում էի, իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկը, քանի որ գիտեք, թե որքան եմ սիրում նորաձևությունը։
Անչափ հաճելի էր նորից հանդիպել հետևորդներիս, նրանց հետ զրուցելը երկար ընդմիջումից հետո, թարմացնել զգեստապահարանս նոր ու հետաքրքրիր համալրումներով, մի խոսքով՝ զբաղվել շոփինգով։ Մյուս կողմից հրաշալի հնարավորություն էր աշխատանքային շաբաթն ավարտել մեկ բաժակ եթերային քաղցր բամբակե ամպիկով շամպայնով։
Մի փոքր պատմեմ, թե ինչու է շոփինգը շահավետ Basic Center-ում հենց այս օրերին։ Վաճառասրահների ողջ ցանցում բոլոր ապրանքանիշերի գարուն-ամառ հավաքածուները կարելի է ձեռք բերել 40-70 % զեղչով։ Պանդեմիայի հետևանքով հատկապես ամառային հավաքածուների մեծ մասը հասել է Հայաստան բավական ուշ, արդյունքում ընկերությունը որոշել է հետ չմնալ սեզոնային զեղչերի օրացույցից և հենց նոր ստացված հավաքածուները դնել ընթացիկ զեղչերի տակ, այնպես որ չափսերն ու գույներն առկա են, ընտրությունը՝ մեծ անսահման համադրելու հնարավորություններով, ինչով և մենք զբաղվեցինք Հանրապետության 59 հասցեում գտնվող խանութ-սրահում։
Մեր հյուրերից  սիրով համաձայնվեցին հանդես գալ որպես մոդել, ընտրեցինք մի քանի գունագեղ և նորաձև լուք, իսկ աղջիկները հաճույքով փորձեցին դրանք ու լուսանկարվեցին, իսկ ինչպես գիտեք,այն ինչ չի լուսանկարվել, տեղի չի ունեցել։ Այնպես որ առաջարկում եմ վայելել լուսանկարներն ու տրամադրվել շահավետ շոփինգի։

https://www.instagram.com/basic_center/

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...