Սիրահարների օրվան՝ Սուրբ Վալենտինին բոլորն անհամբեր են սպասում: Սիրո խոսոտվանությանը, նվերներին ու հետաքրքիր ժամանցին զուգակցում է նաև համեղ ու անուշաբույր ուտելիքների ցանկը:
Կանանց և աղջիկներին նվերներից ու անակնկալներից ոչ պակաս անհանգստացնում է, թե օրվան համապատասխան ինչ ուտեստ կամ դեսերտ ընտրել, ի՞նչպես երեկոն դարձնել սիրելիի համար անմոռանալի:
Ներկայացնում ենք համեղ աղանդեր` շոկոլադե մուս
Անհրաժեշտ է`
200 գր. սև կամ կաթնային շոկոլադ
200մլ. կաթ
2ճ/գ դառը սուրճ
4ճ/գ սերուցքային կարագ
2 հավկիթ
Պատրաստման եղանակը
Շոկոլադը հարել բլենդերով կամ ձեռքով մանրացնել, իսկ շոկոլադի մի փոքր մասը պահել ձևավորման համար: Կաթսայի մեջ եփել կաթը` ոչ եռման աստիճանի, ավելացնել կարագը, սուրճը, ապա եփել մինչև կարագը հալչի, որից հետո ավելացնել նախապես մանրացրած կամ հարած շոկոլադը: Ապա հարել և ավելացնել հավկիթն ու դարձյալ հարել մինչև զանգվածը դառնա համասեռ զանգված:
Այն կարող եք լցնել հետաքրքիր սրտաձև տարանների մեջ և դնել սառնարանում: Մուսը պետք է սառչի 4 ժամ, որից հետո կարող եք մատուցել: