Բոլորին հուզում էր այս հարցը՝ ի՞նչու մուրաբա ))))
Սովետական Միության ժամանակ Երևանում՝ Մոսկովյան 24 հասցեում, բնակվում էր Տամարա անունով տարեց կին, ով հայտնի էր իր պատրաստած մուրաբայով: Ժողովուրդն այդ տունն անվանում էր «Տամարայի Մուրաբա»: Տիկին Տամարան միշտ ուրախ էր ընդունել նոր հյուրերին: Քաղաքի տարբեր ծայրերից հարյուրավոր մարդիկ գալիս էին նրա tտուն՝ վայելելու նրա հյուրընկալությունը: Այս բնակարանի վերածննդի հիմնական պատճառ հանդիսացավ հենց այս պատմությունը, բայց հիմա, բացի հյուրընկալ, ապահով ու տաք միջավայրից, այդ բնակարանում վաճառվելու են հայկական արտադրության տարբեր ապրանքներ: Դեկտմբերի 16-ին այդ տան վերաբացումն էր, և այն կոչվում է ուղղակի “Մուրաբա”:
Ես նույնպես ներկա գտնվեցի այս հետաքրքիր մտքի վերաբացմանը: Այս լուսանկարների օգնությամբ կարող եք պատկերացում կազմել, թե ինչ յուրահատուկ միջավայր է և այցելել գնումներ կատարելու:
Դե ինչ, շնորհավորում եմ Տոմային և մաղթում բազում հաջողություններ: )))