Փետրվարի 20-ին Նիկողայոս Տիգրանյան 27 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց «The Moon » գեղեցկության և նրբագեղության կենտրոնը: Երեկոն լի էր հաճելի և ուրախ պահերով : Հիմնադիր Լուսինե Հայկյանին շնորհավորելու էին եկել նրա մտերիմները, հարազատները և ընկերները :
Սրահի բացումն ազդարարվեց տոնական ժապավենի կտրման արարողությամբ , որից հետո հյուրերը ծանոթացան սրահին ,օգտվեցին համեղ հյուրասիրությունից, իսկ ամբողջ երեկոյի ընթացքում գեղեցիկ կատարումներով հանդես եկավ տաղանդավոր երգչուհի Կարինա Առուստամյանը:
Երեկոյի ավարտին տեղի ունեցավ տոնական տորթի կտրման արարողությունը: Կենտրոնի հիմնադիր Լուսինեն մեզ հետ զրույցում ասաց, որ շատ ուրախ է, որ իր ընկերները և հարազատները իր կողքին են և նշեց , որ շատ դժվարությամբ , բայց միևնույն ժամանակ շատ մեծ սիրով նա կարողացել է ստեղծել այս վայրը , որպեսզի բոլոր աղջիկները միշտ լինեն խնամված , գեղեցիկ և ստանան կատարյալ արդյունք: Լուսինեն ասաց , որ չնայած լարվածությանն ու մեծ պատասխանատվությանը , շատ ուրախ է , որ «The Moon » -ը պաշտոնապես բացեց իր դռները և հավելեց , որ նա իր առջև մի նպատակ ունի՝ The Moon-ը դարձնել մերօրյա նոր ԲՐԵՆԴ։
«The Moon » գեղեցկության և նրբագեղության կենտրոնը կատարյալ վայր է բոլոր նրանց համար , ովքեր բծախնդիր են և գնահատում են կատարելությունը: Սրահը համալրված է նրբաճաշակ, հարմարավետ և գեղեցիկ ինտերիերով: The Moon-ն առաջարկում է բոլոր ժամանակակից ծառայությունները, որոնք անհրաժեշտ են կանանց և աղջիկներին գեղեցիկ և խնամված լինելու համար։ Ինչպես նաև առաջարկում է մասնագիտական դասընթացներ բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են գեղեցկությունն ու կարևորում նրա արժեքը։
https://www.facebook.com/themoonbeautysalon/
https://www.instagram.com/the_moon_centre/