Օրերս Նալբանդյան և Թումանյան փողոցների հատման անկյունում՝ Նալբանդյան 23/17 հասցեով, պաշտոնապես բացվեց Lab17 նորաձևության լաբորատորիա-ստուդիան:
Lab17-ը հանդիսանում է Petoor և Zgest ապրանքանիշերի համատեղ նախագիծը: Այն մատուցում է դասական ատելիեին բնորոշ ծառայությունների ողջ շարքը. ամենօրյա կամ տոնական հագուստի անհատական պատվերներ, հագուստի ձևափոխում և այլն: Բացի այդ, Lab17-ը ֆեշն լաբորատորիա է, այստեղ կարելի է կյանքի կոչել ցանակացած հավաքածու, որ կնկարի դիզայները, կարելի է մշակել նմուշներ արդեն պատրաստի գաղափարի հիման վրա, կարելի է ստեղծել և սեզոնից սեզոն տանել անհատական իմիջային զգեստապահարանին բնորոշ բազային մոդելներ, ստանալ ցանկացած ոճի կերպար ստեղծելու համար բարձրակարգ խորհրդատվություն:
Lab17-ի թիմը համագործակցում է նաև մեծ ընկերությունների հետ, մշակում աշխատանքային դրես-կոդ և կյանքի կոչում մեծածավալ պատվերներ՝ համագործակցելով արդեն փորձված կարի արտադրամասերի հետ:
Երեկոյի հյուրերն էին նորաձևության ոլորտի ներկայացուցիչներ, հայտնի բլոգերներ, it-աղջիկներ, արվեստագետներ, հեռուստավարողներ, մեդիայի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ դիզայներների լավագույն հաճախորդները:
Հատուկ շնորհակալություն բոլոր գործընկերներին, ովքեր սիրով միասցան մեզ:
Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...
Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...