Սույն թվականի հունվարի 28-ին «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը Մոկվայի Տապան թանգարանում բացեց «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարչական-ժամանակագրական ցուցահանդեսը, որը նվիրված էր ՀՀ անկախության հռչակման 25-ամյա տարեդարձի և ՀՀ բանակի կազմավորման 25-ամյակին:
«Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» լուսանկարչական-ժամանակագրական ցուցահանդեսը բացվեց՝ Հայ Առաքելական եկեղեցու` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի, Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև` ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:
Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության 1990-2016 թվականների ընթացքում տեղի ունեցած կարևոր մշակութային, գիտական, քաղաքական, հասարակական, տնտեսական և այլ իրադարձությունների ժամանակագրությունը: Վերջիններս ներկայացվել են մեկ կամ երկու լուսանկարի տեսքով և տեքստային հավելվածով:
Ավելի քան 160 լուսանկարները ներկայացվել են փաստագրական, արխիվային և գեղարվեստական ձևաչափով:
Ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի 23-ը 2017թ. Մոսկվայում Հայկական եկեղեցական համալիրի Տապան թանգարանում՝ Օլիմպիսկի պրոսպեկտ 9 հասցեով:
Հիշեցնենք, որ ցուցահանդեսը անցնող տարի՝ 2016-ին, առաջին անգամ բացվել է Երևանում (Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում), ապա ներկայացվել է Լոս- Անջելեսում (Գելնդելի քաղաքապետարանի ճեմասրահում) և Փարիզում (9-րդ շրջանի քաղաքապետարանում):
Աղբյուրը՝ Menq.org