«Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբի (MVF Band) նոր երգն ու տեսահոլովակն արդեն պատրաստ են՝ «ԱՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԸ» … Այն հետաքրքիր ու տարբերվող համագործակցություն է «Հովեր» կամերային երգչախմբի հետ:
Այս տեսահոլովակի միտքը թառահար Միքայել Ոսկանյանի կնոջ՝ ռեժիսոր, պրոդյուսեր Լուսին Արցախիի մտահաղացումն է: Հոլովակը բավականին աշխատատար է եղել, այդ իսկ պատճառով նկարահանումները տևել են մոտ երկու տարի:
Նշեմ նաև, որ հոլովակի ռեժիսորը՝ Նելլի Օսիպյանն է, իսկ պրոդյուսերը և երկրորդ ռեսժիսորը՝ Լուսին Արցախինը: Տեսահոլովակում օգտագործված են 11-12 վայր՝ Սևանից մինչև Երևանի լքված գործարաններն ու ավազի հանքը:
Միքայելը նշում է, որ որևէ այլ աջակցություն չի եղել, ամբողջն իրականացրել են իրենց ուժերով:
«Մեր ասպարեզում մենք փորձել ենք հանդես գալ նորովի. նոր որակ, նոր գույներ ու մտքեր: Այս երաժշտությամբ մենք ցանկանում ենք փոխել մարդկանց պատկերացումը հայկական երաժշտության և տեսահոլովակների մասին: Մենք այս տեսահոլովակին մոտեցել ենք արվեստի տեսանկյունից, ոչ թե կոմերցիայի»:
Դե ինչ, ինչպես թառահար Միքայելն ու նրա կինն են նշում, նրանք ցանկանում են ցույց տալ, որ Հայաստանում ստեղծվում է նաև այս տեսակի երաժշտություն, և որ այս տեսակի արվեստ իրականում կա: