+37496288287

«ՄԻՍՍ ԱՊՀ» ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿՉԻՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ «ԵՎՐԱՏԵՍԻԼ 2018»-Ի ՊԱՏՎԻՐԱԿ ՅՈՒԼԻԱ ՍԱՄՈՅԼՈՎԱՆ

maxresdefault (1)

«ՄԻՍՍ ԱՊՀ» մրցույթի եզրափակչին հանդես կգա «Եվրատեսիլ 2018»-ի պատվիրակ Յուլիա Սամոյլովան Երևանում հունիսի 6-ին կայանալիք «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակչին հանդես կգա «Եվրատեսիլ 2018» մրցույթում Ռուսաստանը ներկայացնող երգչուհի Յուլիա Սամոյլովան: Հատուկ միջոցառմանը ելույթ ունենալու նպատակով երգչուհին հաշված օրեր անց կժամանի Հայաստան:

Նշենք, որ Յուլիա Սամոյլովան ծնվել է Ուխտա քաղաքում, Կոմի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում: Վաղ տարիքում Յուլիան մասնակցել է տարբեր մրցույթների: Տասնչորս տարեկանում հաղթող է ճանաչվել «Երազանքի թևերին» երաժշտական փառատոնում: 2008 թվականին հիմնադրել է «TerraNova» խումբը: Խումբն իր գոյությունը պահպանել է մինչև 2010 թվականը: Սամոյլովան հասել է մինչև Ալլա Պուգաչովայի «Ֆակտոր Ա» ծրագրի երրորդ սեզոնի եզրափակիչը:

Պուգաչովան անձամբ արժանացրել է նրան «Ալլայի ոսկե աստղ» մրցանակի: 2014 թվականին Սոչիում Սամոյլովան բացեց Ձմեռային Պարալիմպիկ խաղերը՝ կատարելով «Միասին» երգը: Երգչուհին բազմաթիվ մրցույթների, փառատոնների դափնեկիր է: 2018-ին էլ փորձելու է «Եվրատեսիլ 2018» մրցույթի հաղթական դափնին բերել Ռուսաստան: Հիշեցնենք, որ «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը կանցկացվի «Փարավոն» ժամանցի համալիրում: «Միսս ԱՊՀ 2017» մրցույթի եզրափակչին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։

«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթը նոր մասշտաբային ծրագիր է, որը կազմակերպել են երեք բրենդային կազմակերպություններ՝ «Топ модель России» և «Российская красавица» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոնը (Մոսկվա)՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ալեքսանդր Աբդուլիմովի, «NAIRI TRAVEL» տուրիստական գործակալությունը (Երևան)՝ ի դեմս տնօրեն Նաիրի Մնացականյանի և Creator Anapa (Փարիզ) պրոդյուսերական կենտրոնն՝ ի դեմս տնօրեն Արթուր Հովհաննիսյանի:

«ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ի եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի 11 փորձառու մասնագետներ` 3-ը` Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։ 13 երկիր: Այն ընդգրկում է 25 միլիոնանոց լսարան: Մրցանակային ֆոնդը կազմում է 16,2 մլն ՀՀ դրամ: Տեղեկացնենք, որ միջոցառման գլխավոր հովանավորն է «Մուլտի գրուպ» կոնցեռնը:

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...