+37496288287

ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ՝ KITCHEN WITH HELEN-Ի ՀԵՏ

1-527

Մոտ մեկ տարի առաջ Հայաստանում իր լայն, ակտիվ և համեղ գործունեությունն է ծավալել “Kitchen with Helen” առաջին ինտերնետային խոհանոցային նախագիծը,, որն իր ողջ գործունեության ընթացքում անդրադարձել է տարատեսակ համեղ խոհանոցների։ Համեղ խոհանոցը միայն հետաքրքիր բաղադրատոմսերը չեն. բլոգն իր մեջ ներառում է ինչպես բազմազան ուտեստներ, այլ նաև տարատեսակ խմիչքներ, տարբեր երկնրների մշակույթներ ու ավանդույթներ։ Այս կարճ ժամանակահատվածում այն արդեն հասցրել է հյուրընկալվել հինգ երկրներ, որտեղ ուսումնասիրել է նրանց խոհանոցը և իր հետ բերել նոր բաղադրատոմսեր։

Հայաստանում “Kitchen with Helen”-ն անդրադառնում է այն ամենին, ինչը վերաբերում է խոհանոցին, այն վայրերին որտեղ պատրաստվում են համեղ ուտեստներ ու խմիչքներ։ Բլոգը չի սահմանափակվում միայն հայտնի ռեստորաններով, այն նաև հյուրընկալում է հանրաճանաչ շեֆ խոհարարների և ուսումնասիրում անհատների խոհանոցներ։

2017թ․ի հուլիսի 12-21-ը “Kitchen with Helen”-ն իրականացրեց ի սկզբանե գրեթե անհավանական թվացող մի նախագիծ՝ ողջ անձնակազմով միջերկրական երկրներով՝ Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, շրջագայություն մեծ նավով։ “Kitchen with Helen”-ի ողջ աշխատանքային թիմի և գործընկերների երկար ամիսների քրտնաջան աշխատանքների շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել նախագիծը, որի արդյունքում արդեն սեպտեմբերից հանդիսատեսին կփոխանցվեն հիանալի գույներ, համեր, տեսարաններ և ջերմ էմոցիաներ։

Այս հեքիաթային միջերկրական շրջագայությանը միացան նախագծի անբաժան մասնիկ՝ գործընկերները, որոնց հետ աշխատելը նախագծի ստեղծող և ղեկավար Հելեն Ուդումյանի խոսքերով միմիայն հաճույք էր։

1-14

“Նրանց վստահությունը մեզ էլ ավելի ներշնչեց  ավելի լավ աշխատանք ապահովելը։ Ողջ կրուիզի ընթացքում, այդ շոգ և եռանդուն ամռան օրերին Coca-Cola-ն ապահովեց իր թարմ, սառը, համով էներգիայով։ Converse Bank-ը մեզ տրամադրեց մի քանի տեսակի քարտ, որոնցով մենք կարողացանք թե ապահովել մեր ամենօրյան առևտուրը և թե կուտակել միավորներ, բոնուսներ, որն ամբողջ տարվա ընթացքում կկարողանանք օգտագործել։

Ինչպես նաև այն մարդիկ ովքեր այդ պահին գումար չունեին մեկնելու, այս բանկի շնորհիվ կարողացան միանալ մեզ միջերկրական հեքիաթին։ 7 քաղաքներում՝ Հռոմ, Բարսելոնա, Կանն, Լա Սպեցիա, Կորսիկա,Մայորկա, Ջենովա մեծ պատիվ ունեցանք ներկայացնելու հայկական առաջատար՝ թե համով, թե տեսակով և մակարդակով գինի Կարասը։ Կարասը մեզ հետ ճանապարհորդեց իր հինգ տեսակի գինիներով։ Շատ զավեշտալի և մի փոքր ծանր էր այդ 84 շիշ գինիները տեղափոխելը քաղաքից քաղաք, որը պարբերաբար ծիծաղի և միշտ հիշվող պատմությունների առիթ էր ստեղծում մեր թիմի համար։ Մենք հպարտացանք մեր հայկական արտադրանքի գինիով նույնիսկ արտասահմանյան սոմելիեների առջև։ Շրջագայության ընթացքում նվիրեցինք մեր Կարասը։ Վայելեցինք մենք, վայելեցին արտասահմանցիները։

Այս ճանապարհորդությունը մեզ լիարժեք հարմարավետություն ապահովեց Armenia Travel և Merry Tour տուրիստական գործակալությունները, ում իսկապես քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք ունեցանք ոչ միայն այս միջերկրական հեքիթը, այլ նաև ամեն քայլափոխին զգում էինք աշխատանքային ճիշտ կազմակերպված և պլանավորված ճանապարհորդությունը։ Միանշանակ շատ տպավորված էինք և մեծ բավականություն ստացանք MSC միջերկրական կազմակերպության հայկական խմբի աննկարագրելի ջերմ և գրկաբաց ընդունելությունից։ Այս նախագիծը բացառիկ էր նրանով, որ այդ կազմակերպությունը սկզբունքորեն դեմ է ցանկացած նկարահանումներին, սակայն մեզ բախտ վիճակվեց լինել առաջինը Հայաստանից ներկայացնելու նման տեսակ շքեղ նավն իր բոլոր հայտնի և գաղտնի անկյուններով։ Շատ երախտապարտ ենք  նման ջերմ ընդունելության համար, ինչպես նաև նրանց պատրաստակամության մեզ օգնելու իրականացնել մեր նկարահանումները նման հսկայական նավի վրա։ Կրուիզի առավելությունը նրանում էր, որ մենք կարողացանք 8 օրվա ճանապարհորդության ընթացքում ներկայացնել թե 16 հարկանի նավն իր ողջ շքեղությամբ, հարմարավետությամբ և շատ համեղ խոհանոցով, թե այն երկները, որոնք մենք այցելեցինք։  Ամեն քաղաքից բերեցինք մեզ հետ մի փոքր մասնիկ իր մշակույթից և խոհանոցից”,- ասաց Հելենը։

Շրջագայության ընթացքում նախօրոք պայմանավորվածությունների շնորհիվ “Kitchen with Helen” թիմը կարողացավ հյուրընկալվել քաղաքների տրադիցիոն խոհանոցներին։ Տեղի հայտնի շեֆ-խոհանարների և պարզապես գուրմանների հետ միասին պատրաստեցին և սովորեցին տեղի հայտնի ուտեստների բաղադրատոմսերն իրենց գաղտնիքներով։ Այդ թվում նաև նավի շեֆ խոհարարի և գլխավոր սոմելիեի օգնությամբ կարողացան հասկանալ այս միջազգային շրջագայության մասնակիցների քմահաճույքները բավարարելու բոլոր եղանակները, որովհետև ինչպես նրանք նշեցին կարևոր է յուրաքանչյուր հյուրի՝ տարբեր մշակույթների տեր մարդկանց բավարար գոհունակություն պարգևելը և ճանապարհել այդ հեքիաթի մասնակիցներին երգով, պարով, ծափահարություններով, համով ուտեստենով, որպեսզի նրանց հանգիստը լինի անմոռանալի և անհոգ։

Հելենի խոսքերով, նկարահանող թիմին միանում էին մարդիկ ովքեր պարզապես ցանկանում էին մեզ հետ անցնել այս շրջագայությունը, կիսել զգացմուքներն ու անմոռանալի համերը։ “Kitchen with Helen”-ն անմիջական է ու մարդամոտ։ Հետևելով մեր նախագծերին, բոլորը ցանկացողները կարող են միանալ մեզ մեր հետագա համեղ շրջագայություններին։”

1-897 1-854 1-819 1-685 1-611 1-561 1-404 1-405 1-507 1-512 1-527 1-544 1-141 1-105 1-85 1-31 1-14 1-1

1-1

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...