+37496288287

ՄԹԵՐՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԼԱՎԱՑՄԱՆԸ

ՄԹԵՐՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԼԱՎԱՑՄԱՆԸ

Հիշողություն, իմացական գործընթաց է, որը կոչված է կուտակելու, պահպանելու և վերարտադրելու ձեռք բերված փորձը։ Հիշողության գործընթացներն են մտապահումը, պահպանումը, վերարտադրումը և մոռացումը։ Առաջին հայացքից թեթև թվացող խնդիրը կարող է սկիզբ դառնալ ավելի լուրջ հիվանդության, որը կանխելու մասին ճիշտ կլինի սկսել մտահոգվել հենց այսօր:
Կարելի է այնպիսի սննդակարգ մշակել, որը կնպաստի ուղեղի ակտիվ սնուցմանը:
Գազար
Փոքր տարիքից սկսած լսել ենք, որ գազարը լավ է հիշողության համար, և դա այդպես է: Գազարն օրգանիզմից հեռացնում է թունավոր նյութերը, որոնք օրանիզմի, ինչպես նաև ուղեղի ծերացման հիմնական պատճառն են: Խմեք գազարի հյութ կամ կերեք շաբաթական առնվազն երկու հատ:
Ձիթապտղի յուղ
Ձիթապտղի յուղն ունի անթիվ դրական հատկություններ, որոնցից մեկը հիշողության պահպանում է: Այն տարածաշրջաններում, որտեղ ձիթապտուղն ու ձիթապտղի յուղն օգտագործվում է ամեն օր, բնակչությունը չունի թե՛ հիշողության և թե՛ սրտանոթային համակարգի խնդիրներ:
Հացաբուլկեղեն
Հացաբուլկեղենը, մակարոնեղենը և թխվածքը պահպանում են մեր հիշողությունը, սակայն վատ են անդրադառնում կազմվածքի վրա: Օգտակար նյութերը յուրացնելու համար անհրաժեշտ է նախաճաշի և ճաշի մեջ ներառել հացաբուլկեղեն: Երեկոյան ժամերին խուսափեք դրանցից:
Ծովամթերք
Ծովամթերքը թերևս մարդու առողջության համար կարևորագույն սնունդ է, քանի որ պարունակում է Օմեգա 3 և Օմեգա 6 ճարպաթթուներր, որոնք էլ իրենց հերթին պատասխանատու են ուղեղի աշխատանքի համար: Ձեր սննդակարգը պետք է անպայման ներառի ծովամթերք, կամ հակառակ դեպքում կարող եք ստանալ օրվա չափաբաժինը վիտամինների տեսքով:

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...