Ջազ, բլյուզ, սոուլ, գոսպել ժանրերում հանդես եկող երիտասարդ երգչուհի ՄԱՐԻԱՆՆԱ ԼԻՄԱՆ հանրության դատին է հանձնել իր նոր` Dreamy Jazz տեսահոլովակը իտալացի կոմպոզիտոր Ջիաննի Նեպիի հետ համատեղ։
https://www.youtube.com/watch?v=DIkJ_kr9GH8&feature=share&app=desktop
Երգը ձայնագրվել է դեռևս 2016 թ, դեկտեմբերին, իսկ տեսահոլովակը ցուցադրվելու է նաև Ֆլորենցիայում:
<< Dreamy Jazz>> տեսահոլովակը բարձր գնահատականի է արժանացել իտալացի հանդիսատեսի կողմից:
2016 թվականը հաղթանակների տարի էր երիտասարդ երգչուհու համար: Նա մեկ տարվա ընթացքում ինն անգամ Հայաստանը ներկայացրել է տարբեր միջազգային մրցույթներում աշխարհի տարբեր երկրներում` Ֆրանսիայում, Լիտվայում, Ռուսաստանում, Իսպանիայում, Ավստրիայում, Չեխիայում եւ այլուր:
Ի դեպ, այդ մրցույթներից Մարիաննա Լիման վերադարձել է գրանպրիներով: Կարևորելով ստացած մրցանակները` Մարիաննա Լիման միեւնույն ժամանակ շեշտում է, որ նմանատիպ մրցույթները մեծ փորձ են տալիս եւ կապեր ստեղծելու հնարավորություն: Երգչուհին փաստում է, որ իր համար շատ կարեւոր է նաեւ գնահատված լինել իր երկրում եւ կարեւորում է նման մրցանակները: